Քաղաքագետ. Փաշինյանի այսօրվա հայտարարությունն իշխանության տոտալ ճգնաժամի, քաոտիկ քաղաքականության հետևանք է
Հայաստանի հասարակությանը ԵՄ անդամ դառնալուն պարաստող իշխանության ղեկավարն այսօր հայտարարել է.«Ես չեմ կարող պատասխանել՝ ԵՄ-ն ինչքանո՞վ է պատրաստ մոտ լինել Հայաստանին»։
Ինչո՞վ է պայմանավորված Նիկոլ Փաշինյանի՝ այս հակասական հայտարարությունը։
«Այն իշխանության տոտալ ճգնաժամի, վարվող քաոտիկ քաղաքականության հետևանք է։ Նրանք ոչ թե ինչ-որ ծրագիր ունեն, որի հիման վրա արտաքին քաղաքականություն են վարում, այլ քաղաքականություն են վարում այսպես ասած օրվա կուրսով»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը։
Քաղաքագետի խոսքով, այն, ինչ այսօր հայտարարել է Փաշինյանը, բավականին մոտ է իրականությանը։
«Բրյուսելում մեզ ոչ ոք չի սպասում, ավելին, այնտեղ տեղի ունեցող միտումները հուշում են, որ Հայաստանի եվրաինտեգրման, ԵՄ դառնալու հեռանկարն ուղղակի մշուշոտ է։ Բայց մյուս կողմից էլ ակնհայտ է, այո, նույն Ալեն Սիմոնյանը Փաշինյանի ցուցումով էր Ռիգայում նման բան ասում։ Էն հայտնի քառյակը կուսակցությունների առանց Փաշինյանի խորհրդարանում չէր կարող նման նախաձեռնություն իրականացնել, և այլն, և այլն»,-ասաց նա։
Հարցին, հնարավո՞ր է, որ Փաշինյանի հայտարարության պատճառ դարձան նաև Ֆրանսիայի խորհրդարանական ընտրություններում արձանագրած արդյունքները, ըստ որոնց, Մակրոնի քաղաքական ուժը պարտվում է, Սուրենյանցը նշեց. «Եթե նույնիսկ այդ ընտրությունները չլինեին՝ նման արդյունքներով, հենց Բրյուսելից հասկացրել են, գծել են այն շրջանակը մինչև որտեղ Հայաստանը կարող է գնալ։ Բայց ընտրությունները շատ որոշիչ դեր են խաղալու, քանի որ կրկնում եմ, տակավին մենք չգիտենք, թե ինչպիսին է լինելու Եվրամիությունը, իրենք էլ չգիտեն»։
Նրա խոսքով, այն Արևմուտքը, ԵՄ-ն, որին այդքան ձգտում են Հայաստանի հայտնի շրջանակները, այլևս գոյություն չունի:
«Հիվանդ ու անգործունակ Բայդենի անխնա շահագործումը նեոլիբերալ շրջանակների կողմից, ԱՄՆ ընտրարշավի բովանդակությունը, Ֆրանսիայի խորհրդարանական ընտրությունների առաջին փուլի արդյունքները հուշում են Արևմուտքի համակարգային ճգնաժամի, արժեքային դեգրադացիայի մասին»,-նշեց նա։
Ստեղծված իրավիճակում Սուրենյանցը համամիտ է ամերիկահայ դիվանագետ Էդվարդ Ջերեջյանի հետ. Հայաստանը պետք է ունենա քաղաքականություն 360 աստիճանի, այսինքն, բոլոր ուղղություններով վարի ակտիվ քաղաքականություն.
«Այլ խոսքով, վարի բալանասվորած արտաքին քաղաքականություն, որը չի ենթադրում ստարտեգիական փոփոխություն, չի ենթադրում դառնալ աշխարհքաղաքական մի կենտրոնի
սատելիտը մյուսի դեմ»։
Հարակից հրապարակումներ`
- Ինչով է Եկեղեցին խանգարում ԵՄ-ին Հայաստանի անդամակցությանը՝ միայն իրենց է հայտնի. Գևորգ Դանիելյան
- Ես չեմ կարող պատասխանել՝ ԵՄ-ն ինչքանո՞վ է պատրաստ մոտ լինել Հայաստանին. Փաշինյան
- Աշոտյան. ԵՄ-ի էլիտար պարտեզում աշխարհաքաղաքական մուրացկանների համար տեղ չկա
- Լևոն Զուրաբյան. ԵՄ-ն ի՞նչ է ուզում մեզանից, միանշակ խզել Ռուսաստանի հետ հարաբերությունները, բայց ոչ մտնել ԵՄ
- Աշոտ Հարությունյան. Եկեք, մենք մեզ չխաբենք, ԵՄ-ն մեզ չի սպասում, մենք էլ պատրաստ չենք
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան