Ռուսները ռադիոէլեկտրոնային հետախուզական կայան են տեղակայել Գրեմիսխևիում
Վրաստանի Մցխեթա-Մթիանեթիի շրջանի Գրեմիսխևի գյուղի բարձրադիր մասում ռուսները ռադիոէլեկտրոնային հետախուզության հատուկ կայան են տեղակայել։ Aliq.ge-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացրել է «Հակաօկուպացիոն շարժման» հիմնադիր Դավիթ Քացարավան:
Ըստ նրա՝ սա ոչ նոր բազայի կառուցման, ոչ էլ նոր անցակետի ստեղծման մասին է վկայում, այլ ակնհայտորեն նշանակում է նրանց ռազմա-ինժեներական ենթակառուցվածքի զարգացում։
«Ռուսները կանգ չեն առնում: Այս անգամ նրանք Գրեմիսխևիի վերևում ռադիոէլեկտրոնային հետախուզության հատուկ կայան են կազմակերպել, որն օգտագործվում է որպես հատուկ հետախուզական մեքենայի կայանման վայր։ Ամբողջ գծի երկայնքով այս տիպի բազմաթիվ հատուկ կայաններ կան»,- գրել է Քացարավան՝ կից ներկայացնելով լուսանկարներ: