![](https://panorama.am/news_images/1009/3024396_1/868276_v2.thumb.jpg)
Ամերիկայի Միացյալ Նահանգների սենատորի գլխավորած պատվիրակությունը կժամանի Հայաստան
Ալեն Սիմոնյանը հուլիսի 1-ին կարգադրություն է ստորագրել, որտեղ ասվում է․
«Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետով` կարգադրում եմ.
1. Կազմակերպել 2024 թվականի հուլիսի 2-5-ը Հայաստանի Հանրապետություն ժամանող՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների սենատոր Ռոջեր ՈՒԻՔԵՐԻ գլխավորած պատվիրակության ընդունելությունը:
2. Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս ԽԱՆԴԱՆՅԱՆԻՆ՝ ընդունել պատվիրակությանը:
3. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դ. ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ` պատվիրակության ընդունելությունը կազմակերպել Ազգային ժողովի նախագահի 2018 թվականի հունվարի 25-ի «Ներկայացուցչական ծախսերի իրականացման եւ հուշանվերների տրամադրման կարգի մասին» Կ-22-Ա կարգադրության համաձայն՝ Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեով Ազգային ժողովին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին»:
Լրահոս
Տեսանյութեր
![Նոր Սահմանադրության մասին Փաշինյանի հայտարարությունները հիմնազուրկ են ու մտացածին. Սահմանադրագետ](https://panorama.am/video_images/17/49954_1/photo_2024_07_05_16_43_08_v3.thumb.jpg)
Նոր Սահմանադրության մասին Փաշինյանի հայտարարությունները հիմնազուրկ են ու մտացածին. Սահմանադրագետ
![Հայաստանը շուտով Ռուսաստանում ունենալու է նոր դեսպան . Ալեն Սիմոնյան](https://panorama.am/video_images/17/49949_1/f6687d2af81fab_6687d2af81fec.jpg)
![Գնդակը գտնվում է ադրբեջանական կողմում. Ալեն Սիմոնյան](https://panorama.am/video_images/17/49941_1/f6687b8f87fc6a_6687b8f87fcab.jpg)