CSI-ն ՄՕԿ-ին կոչ է արել Ադրբեջանին վտարել Փարիզում անցկացվելիք Օլիմպիական խաղերից
Միջազգային Christian Solidarity International (CSI) իրավապաշտպան կազմակերպությունը Միջազգային օլիմպիական կոմիտեին կոչ է արել Ադրբեջանին վտարել 2024 թվականին Փարիզում անցկացվելիք Օլիմպիական խաղերից։
Կազմակերպության տարածած հայտարարության մեջ ասվում է.
«Օլիմպիական խաղերում ցեղասպանության համար տեղ չկա.
Ադրբեջանը 100.000 քրիստոնյա հայի ստիպել է բռնագաղթել իր հինավուրց հայրենիքից՝ Լեռնային Ղարաբաղից/Արցախից։ Հիմա սպառնում է ներխուժել նաև Հայաստանի Հանրապետություն»։
Christian Solidarity International-ը հիշեցնում է, որ այն բանից հետո, երբ Ռուսաստանը ներխուժեց Ուկրաինա, Միջազգային օլիմպիական կոմիտեն արգելեց Ռուսաստանին և Բելառուսին հավաքականների մասնակցությունը 2024 թվականի Օլիմպիական խաղերին։ Ռուս և բելառուս մարզիկները կարող են հանդես գալ որպես չեզոք, բայց ոչ իրենց երկրի դրոշի ներքո:
«Նույն ստանդարտը ՄՕԿ-ը պետք է կիրառի Ադրբեջանի նկատմամբ»,- ասվում է հայտարարության մեջ։
Հարակից հրապարակումներ`
- ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նախագահը կոչ է արել հարգել օլիմպիական զինադադարը
- Փարիզի Օլիմպիական խաղերում Հայաստանն այս պահի դրությամբ 15 ներկայացուցիչ ունի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան