![](https://panorama.am/news_images/1009/3024004_1/449728794_443140292015412_6625700278442153526_n_v1.thumb.jpg)
Անդրանիկի փողոցում բախվել են ավտոմեքենաներ
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հուլիսի 2-ին, ժամը 00:44-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Զորավար Անդրանիկի փողոցի թիվ 103 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ:
ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են՝ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։
Պարզվել է, որ բախվել են «BMW» և «Toyota» մակնիշների ավտոմեքենաները․ կան տուժածներ։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ տուժածներ Վ. Ս.-ն (ծնված 1993 թ) և Ա. Ա.-ն (ծնված 2003 թ.) դուրս են բերվել ավտոմեքենաներից և տեղափոխվել բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները Ա․ Ա.-ի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ Վ․ Ս.-ինը՝ բավարար։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։
Լրահոս
Տեսանյութեր
![Նոր Սահմանադրության մասին Փաշինյանի հայտարարությունները հիմնազուրկ են ու մտացածին. Սահմանադրագետ](https://panorama.am/video_images/17/49954_1/photo_2024_07_05_16_43_08_v3.thumb.jpg)
Նոր Սահմանադրության մասին Փաշինյանի հայտարարությունները հիմնազուրկ են ու մտացածին. Սահմանադրագետ
![Հայաստանը շուտով Ռուսաստանում ունենալու է նոր դեսպան . Ալեն Սիմոնյան](https://panorama.am/video_images/17/49949_1/f6687d2af81fab_6687d2af81fec.jpg)
![Գնդակը գտնվում է ադրբեջանական կողմում. Ալեն Սիմոնյան](https://panorama.am/video_images/17/49941_1/f6687b8f87fc6a_6687b8f87fcab.jpg)