Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Թբիլիսի
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հուլիսի 3-ին պաշտոնական այցով կգտնվի Թբիլիսիում։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։
«Կայանալու են նախարար Միրզոյանի հանդիպումները Վրաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ:
Վրաստանի ԱԳՆ-ում կկայանա նախարար Իլիա Դարչիաշվիլիի հետ հանդիպումը, որից հետո նախարարները հանդես կգան մամուլի համար հայտարարություններով»,- ասվում է հաղորդագրությունում։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները