Բելառուսը թույլ չի տա բախումներ Ուկրաինայի հետ սահմանին․ Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Մինսկը թույլ չի տա բախումներ Ուկրաինայի հետ սահմանին, դրանք Կիևին նույնպես պետք չեն։
«Մենք կարող ենք կարգավորել դա, ես երաշխավորում եմ, որ մենք թույլ չենք տա, որ բախումներ լինեն Ուկրաինայի հետ, դրանք մեզ պետք չեն Նրանք ծավալվում են իրենց մարտի դաշտում. այնտեղ ավելի վատ է, իսկ Ուկրաինայի համար՝ ինչո՞ւ պետք է բացեն ևս 1500 կիլոմետր ճակատ»,- ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ ասել է Լուկաշենկոն ՝ Մինսկում Բելառուսի Անկախության օրվա կապակցությամբ կայացած հանդիսավոր հանդիպման ժամանակ։
Բացի դրանից նա նշել է, որ Բելառուսի հարավային հարևանները վերջին օրերին շատ են ակտիվացել Բելառուսի հետ սահմանի մոտ։
«Մեր զինվորականները, սահմանապահները, անմիջապես նկատեցին դա և հայտնեցին, որ սկզբունքորեն դա ակնկալում են որպես այն փաստը, որ օտարերկրյա ներկայացուցիչների մեծ կոնտինգենտ է եկել հատկապես Անկախության օրը մեծ օդային էշելոն, ինչի համար ես շնորհակալ եմ Ռուսաստանին»,- նշել է Լուկաշենկոն։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին