Ռոնալդուն բացատրել է, թե ինչու է արտասվել Եվրո-2024-ի Սլովենիայի հետ խաղի ժամանակ
Եվրո-2024-ի 1/8 եզրափակիչի Պորտուգալիայի և Սլովենիայի հավաքականների հանդիպմանը պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն չի կարողացել զսպել արցունքները չիրացրած 11-մետրանոցից հետո։
«Նույնիսկ ամենաուժեղ մարդիկ ունենում են այսպիսի օրեր։ 11 մետրանոցից հետո ես ճնշված էի, ես տխուր էի, քանի որ իմ թիմին պետք էր գոլ խփել... Այս մասին ավելի ուշ կպատմեմ», - sport.ru-ի հաղորդմամբ, Ռոնալդուի խոսքերն է մեջբերել RMC Sport-ը:
Հիշեցնենք, որ հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել էր ոչ-ոքի՝ 0-0։ Լրացուցիչ ժամանակի առաջին խաղակեսում պորտուգալացիները ստացել էին 11 մետրանոցի իրավունք, սակայն Ռոնալդուի հարվածը արդյունք չէր տվել։ Հետխաղային 11 մետրանոց հարվածաշարում պորտուգալացիներն ավելի ուժեղ են գտնվել (3-0) ու դուրս եկել քառորդ եզրափակիչ։
Եվրո-2024-ի քառորդ եզրափակչում Պորտուգալիան կխաղա Ֆրանսիայի հավաքականի հետ: Այս հանդիպումը կկայանա հուլիսի 5-ին Համբուրգում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան