«Ժողովուրդ». Ներողությունը խնդրել է, բայց տուգանքը չի վճարել. Լենա Նազարյանը միջոցներ չունի՞
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«2021 թվականի մայիսի 3-ին ՀՀ ԱԺ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը ԱԺ ամբիոնից քննադատեց Նիկոլ Փաշինյանի իշխանությանը, որ Աբովյանի դիահերձարանում զինծառայողների դիակները պարկերով լցրել էին գետնին, ու որևէ մեկը այդպես էլ այդ ազգային ամոթի համար պատասխանատվության չենթարկվեց: Այս ելույթից հետո ԱԺ նիստը նախագահող Լենա Նազարյանը, բարձրախոսը միացրած, վիրավորեց ընդդիմադիր պատգամավոր Թագուհի Թովմասյանին՝ «իդիոտկա» վիրավորական բառով:
Հենց նույն դահլիճում րոպեներ հետո Թագուհի Թովմասյանը պահանջեց Լենա Նազարյանից, որ ներողություն խնդրի, սակայն Նազարյանը հրաժարվեց կատարել պահանջը՝ ավելի բարդացնելով իրավիճակը: Ընդդիմադիր պատգամավորը դիմեց դատարան: Դատարանում Լենա Նազարյանը իր փաստաբանի միջոցով փորձեց ապացուցել անհնարինը, թե «իդիոտկա» բառը վրավորանք չէ, նշանակում է «առաջնորդ», և Նազարյանը չի ցանկացել վիրավորել. ինչպես նաև մեծ փոխհատուցում վճարելուց խուսափելու համար՝ Նազարյանի փաստաբանը դատավորներին ներկայացնում էր Լենա Նազարյանի ֆինանսական վիճակը, թե վարկեր ունի, չի կարող մեծ տուգանքներ վճարել:
Ի վերջո, եռաստիճան դատական համակարգում Թագուհի Թովմասյանը հաղթեց բոլոր ատյաններում և հիմա՝ դեպքից 3 տարի անց, Լենա Նազարյանը, դատարանի պահանջով, «Առավոտ» օրաթերթում հրապարակել է ներողության տեքստը, ինչպես նաև պետք է վճարի փոխհատուցում Թագուհի Թովմասյանին վիրավրելու համար: Դատարանը բավարարել է 300 հազար ՀՀ դրամի փոխհատուցումը, քանի որ առավել մեծ գումար վճարելու հնարավորություն ՔՊ պատգամավորը չունի: Իսկ իրականում այդ ընթացքում Նազարյանը Ծաղկաձորում բնակարան է գնել և, ըստ պաշտոնական հայտարարագրի, Նազարյանի դրամական միջոցները մի քանի անգամ ավելացել են վերջին տարիներին»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան