Լուկաշենկոն հայտարարել է Բելառուսի ռազմաօդային և հակաօդային պաշտպանության ուժերը պատրաստվածության վիճակի բերելու մասին
Սահմանամերձ շրջաններում ուկրաինական զինուժի ուժեղացման ֆոնին Բելառուսում զորքերի որոշ տեսակներ բերվել են մարտական բարձր պատրաստվածության։ «ՌԻԱ նովոստի»-ն գրել է, որ այդ մասին Անկախության օրվա կապակցությամբ կայացած հանդիսավոր հանդիպման ժամանակ հայտարարել է նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։
«Օդային ուժերը և ՀՕՊ զորքերը գտնվում են բարձր մարտական պատրաստվածության մեջ։
Ե՛վ մերը, և՛ Ռուսաստանինը։ Այստեղ կա ամբողջական փոխգործակցություն: Մարտական վիճակի են բերվել «Պոլոնեզ» և «Իսկանդեր» հրթիռային համակարգերը։ Դուք էլ գիտեք, թե ինչ զինամթերք ունեն նրանք»,-ասել է Բելառուսի ղեկավարը։
Բացի այդ, սահմանապահները տեղափոխվել են պետական սահմանի ուժեղացված անվտանգության ծառայության, այնտեղ նաև հատուկ գործողության ուժեր են տեղակայվել, շարունակել է Լուկաշենկոն։ Նա հիշեցրել է, որ Բելառուսի անվտանգության ուժերը նմանատիպ դասընթացներ են անցկացրել, և այժմ այդ փորձը պահանջված է։
Հարակից հրապարակումներ`
- Բելառուսի ԱԳՆ-ն նոտա է փոխանցել հայկական կողմին
- Բելառուսը չի պատրաստվում վատթարացնել հարաբերությունները Հայաստանի հետ. Բելառուսի ԱԳՆ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին