Օրվա մամուլ 09:56 02/07/2024 Հայաստան

«Հրապարակ». Սյունիքի երբեմնի ըմբոստ համայնքապետերից ովքեր են դիմավորել, հանդիպել Բագրատ Սրբազանին

«Հրապարակ» թերթը գրում է. 

«Բագրատ սրբազանի առաջնորդությամբ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման եռօրյա այցը Սյունիք նոր լիցքեր է պարգևել շարժման ակտիվին, իր հերթին՝ սրբազանն էլ է դրական էմոցիաներով վարակվել. մի տեղ նա անձամբ վիլիս էր վարում, մեկ ուրիշում՝ ԶԻԼ-ի ուղևորն էր, մե՛կ երեխաների հետ էր թռչկոտում, անկաշկանդ շփվում մարդկանց հետ՝ հակադրելով Փաշինյանի կերտած ախրանայապետությանը։

Սակայն ամենաոգևորիչը, ըստ մեր աղբյուրի, այն է եղել, որ սյունեցիները, անտեսելով տեղի ուժային կառույցների սպառնալիքները, ներկա են գտնվել հանդիպումներին՝ չվախենալով զրկվել աշխատանքից, եկամտից և այլ բաներից։ Իսկ ուժայինները մարզում հիմնավոր աշխատանքներ էին տարել, մարդկանց հասկացրել, որ իրենց ներկայությունը սրբազանի հետ հանդիպումներին «ժողովրդավարական Հայաստանում» անհետեւանք չի մնալու, ևայցերի ողջ ընթացքում ոստիկանական խմբերը մշտապես ուղեկցել են ու «հաշվառել» եկողներին: Դա, իհարկե, որոշ չափով ազդել էր մարդկանց ներկայության վրա, բայց չէր կարողացել ազդել, օրինակ, սիսիանցիների վրա, որտեղ, նախկին քաղաքապետ Արթուր Սարգսյանի գործոնով պայմանավորված, շատ բազմամարդ հավաք տեղի ունեցավ եւ ճոխ ընդունելություն։

Այցից առաջ շատ քննարկվեց այն հարցը, թե արդյոք Սյունիքի երբեմնի ըմբոստ համայնքապետերը կդիմավորե՞ն ընդդիմադիր շարժման լիդերներին: Խոսքը Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի, Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանի, Կապանի ղեկավար Գևորգ Փարսյանի մասին է, ովքեր պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանին մարզում սյունյաց ողջույններով դիմավորեցին, բայց տարիներ անց նահանջեցին ընդդիմադիր դիրքերից: 

Այս համայնքապետերն են եղանակ ստեղծում այդ համայնքներում, ևմարդիկ, տեսնելով, որ իրենց կողմից հարգված ղեկավարն ընդունում-խոնարհվում է դավաճան-հողատուի առջև, իրենք էլ են խոնարհվում։

Առուշ Առուշանյանը Գորիսում դիմավորեց սրբազանին և նրան ուղեկցող իր ընկերոջը` Արթուր Սարգսյանին, ողջագուրվեց նրանց հետ, սակայն որևէ հանդիպման չմասնակցեց, առավել ևս՝ չուղեկցեց։ Իհարկե, ոմանք հիշեցին, որ ընդամենը օրեր առաջ նա ընդունել էր Նիկոլ Փաշինյանին, թուքումուրի արժանացել, ևսրբազանին դիմավորելն ընդամենը իրեն «մաքրելու», Փաշինյանի դաշնակցի պիտակից ազատվելու փորձ էր: Սյունիքի մեր աղբյուրները փոխանցում են, որ սրբազանին դիմավորելուց հետո Առուշանյանը որոշ իշխանական ևմերձիշխանական մտերիմ-ընկերների մոտ արդարացել է, թե ինքը դրանով իր աջակցությունը չի հայտնել շարժմանը, չէր կարող չհանդիպել, քանի որ Արթուր Սարգսյանն իր հազար տարվա ընկերն է` ամեն ինչ Արթուրի համար է արել, անգամ «ապացույցներ» է ներկայացրել շարժմանը չաջակցելու վերաբերյալ, ասել է, որ իրենից ուզել են մշակույթի տան պալատը, որ գորիսեցիների հետ հանդիպումը կազմակերպեն, ինքն ինչ-ինչ պատճառաբանությամբ մերժել է: Փորձեցինք այս մերժման վերաբերյալ համայնքապետարանից պարզաբանում ստանալ, չպատասխանեցին: Նշենք, որ գորիսեցիների հետ հանդիպումը քաղաքի ռեստորաններից մեկի սրահում է կազմակերպվել։ Ավելին, այցից հետո Գորիսում սկսել են ակտիվ քննարկել՝ «Առուշը Նիկոլի հե՞տ է հիմա, թե՞ ընդդիմության»։ Ոմանք ամենաանհավանական վարկածներն են արծարծել՝ եթե նախապես ծրագրված հանդիպում լիներ, Առուշը, սովորույթի պես, երկարաթեւ կհագներ եւ չորս տուզ խաղաքարտով դաջվածքով չէր ներկայանա սրբազանին։

Հանուն արդարության նշենք, որ Գորիսում հանդիպմանը ներկա են եղել Առուշանյանի բազմաթիվ աջակիցներ ևմտերիմներ: Այսպիսով՝ կարելի է արձանագրել, որ Փաշինյանին հաջողվել է վախի մթնոլորտ ստեղծել, հնազանդեցնել անգամ կռվող տղերքին, չկոտրվող հեղինակություններին, որոնք այլեւս խուսափում են առճակատման գնալ եւ հայտնվել են հետապնդումների տակ։

Այդուհանդերձ, Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը, ով ժամանակին ավելի զուսպ էր իրեն պահում, հիմա առավել անկաշկանդ ու համարձակ պահվածք է դրսևորում։ Չնայած տեխնիկական պատճառներով նրա ևսրբազանի հանդիպումը չի լուսաբանվել, քանի որ առաջին օրը նախ Մեղրի են գնացել, ապա՝ ուշ երեկոյան վերադարձել Կապան, սակայն մեզ պատմեցին, որ Փարսյանը սրբազանի՝ Կապան հասնելուն պես այցելել է «Արմենիա» հյուրանոց, որտեղ հանգրվանել է շարժման ակտիվը, երկար մնացել հյուրանոցում՝ հաշվի չառնելով, որ մեծ թվով ոստիկաններ են եղել տեղում և «հսկել» են մարդկանց ելումուտը։ Ավելին, հաջորդ օրն էլ սրբազանի հետ նեղ կազմով ճաշել են, ևիր տեղակալ Մարատ Հարությունյանին էլ հանձնարարել է Կապանի համայնքներում ուղեկցել Երեւանից ժամանած հյուրերին, անգամ Վահանավանքի հանդիպմանն է տեղակալը ներկա գտնվել: Համայնքային ենթակայությամբ գործող հաստատությունների աշխատակիցներն էլ ակտիվ մասնակցություն են ցուցաբերել հանդիպումներին։ 

Այս առումով, շարժման ակտիվի բնորոշմամբ՝ ամենավախկոտը Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանն է գտնվել։ Չնայած սրբազանը հատուկ չայցելեց Քաջարան, սակայն պատահական չէր ընտրվել Վահանավանքը, որը Քաջարանի ևԿապանի արանքում է, և ցանկության դեպքում Փարամազյանը կարող էր ինքն այցելել, տեսակցել նրան։ Ի դեպ, Տաթևի համայնքում էլ սրբազանին ուղեկցում էր համայնքի ղեկավարի տեղակալ Մարատ Գերասիմյանը, ով «Ապրելու երկիր» կուսակցությունից է»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։ 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am
21:27
Հարուստները ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել. Աղասի Թավադյան
Տնտեսագետ Աղասի Թավադյանը գրում է. «Թվերը չեն ստում․ Հայաստանի տնտեսության մեջ խորանում է անհավասարությունը։ Գծապատկերը ցույց է...
Աղբյուր` Panorama.am
20:00
Երևանում բացվեց Մարշալ Բաղրամյանի թանգարանը
Ռազմական փառքի կենտրոնը՝ Խորհրդային Միության նշանավոր զորավար, Խորհրդային Միության մարշալ Իվան Բաղրամյանի թանգարանը բացվել է կիրակի Երևանում՝...
Աղբյուր` Panorama.am
19:10
Զելենսկին հայտարարել է, թե պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության
Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու...
Աղբյուր` Panorama.am
18:45
Վանդալներ հատել են Աբովյան 38 հասցեի տասնամյակների խաղողի վազը. ԿՇՄՊ ՀՈԱԿ
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ առանց իրենց մասնակցության վանդալիզմի հերթական դեպքն է...
Աղբյուր` Panorama.am
18:25
Կոբախիձեն հուսով է, որ ԱՄՆ-ը ժամանակ կգտնի Վրաստանի հարաբերությունները վերականգնելու համար
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ բազմաթիվ հրատապ հարցերով զբաղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ժամանակ կգտնի...
Աղբյուր` Panorama.am
17:20
Գողության դեպք «Սուրբ Սարգիս» եկեղեցու խորանի դիմացից
Փետրվարի 18-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության  ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
16:42
Եկող շաբաթ Հանրապետությունում եղանակը կցրտի
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են «Փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին...
Աղբյուր` Panorama.am
16:17
Փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են բնականոն կերպով. ԿԳՄՍ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են...
Աղբյուր` Panorama.am
15:55
Թուրքիան սկսելու է խաղալ իր երկու գործիքներով` թուրքական «փափուկ ուժը» համեմված ադրբեջանական ուժի սպառնալիքով. Արա Պողոյան
Հիմա, քանի որ փոխվում են գլոբալ իրողություններ, Թուրքիան առանձին վերցրած Հայաստանի հետ հարաբերություններում սկսելու է խաղալ իր երկու հիմնական...
Աղբյուր` Panorama.am
15:28
Հասկանալի է, որ Կովկասում ուկրաիանական ստվերը ևս քննարկվելու է. Վարուժան Գեղամյան
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է. «Ռուսաստանի արտգործնախարար Ս. Լավրովն այսօր գնում է   Թուրքիա` բանակցությունների: Ըստ...
Աղբյուր` Panorama.am
15:04
Այս լուսանկարն արվել է այս օրերին` թեմայի շուրջ հայաստանյան հանրության լարվածությունը մի քիչ փարատելու համար. Իվետա Տոնոյան
Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը գրում է. «Վերջին շաբաթվա ընթացքում հանրության մեջ ակտիվորեն ու հասկանալի...
Աղբյուր` Panorama.am
14:09
Իշխանությունն իր խնդիրն համարեց լուծված` սահմանափակելով Էդգար Ղազարյանի քաղաքական ազատությունը. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է «Իշխանությունն իր խնդիրն այս փուլում համարեց լուծված`...
Աղբյուր` Panorama.am
13:52
Առանց վարորդական իրավունքի, ոչ սթափ, «Opel»-ի վարորդը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ
Փետրվարի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել։ Ժամը 04։10-ի սահմաններում Երևան-Արմավիր Մ5 ավտոճանապարհին, Մուսալեռ գյուղի վարչական տարածքում...
Աղբյուր` Panorama.am
12:58
Նորից հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է արձանագրվել. Անուշ Պողոսյան
«Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «Նորից  հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է...
Աղբյուր` Panorama.am
12:46
Տպավորություն է, որ մեր հանրության մի մեծ հատված այդպես էլ թմբիրից դուրս գալու մտադրություն չունի. Գևորգ Դանիելյան
Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը գրում է. «Թվում էր, թե արցախցիներին պատուհասած հայրենազրկման դաժան ճակատագիրը գոնե...
Աղբյուր` Panorama.am
11:50
Թուրքական ավիաուղիներում գրանցվելիս ռուսներից պահանջել են վրացական վիզա
Ռուսաստանի երկու քաղաքացու մերժել են գրանցել Բուենոս Այրեսից Թբիլիսի առանց վրացական վիզայի չվերթի համար՝ չնայած առանց վիզայի ռեժիմի...
Աղբյուր` Panorama.am
11:29
Ստիպված այս դատարանի որոշմամբ պետք է ասեմ՝ ես մեր իրավական համակարգի ցավը տանեմ, ես իրենց հայրենասեր ջանին մեռնեմ. Էդգար Ղազարյան
«Ես մտադիր եմ հաղորդում ներկայացնել հանցագործության մասին քննիչի և դատախազի գործողությունների հետ կապված»,-դատարանի դիմաց ասաց...
Աղբյուր` Panorama.am
11:27
Գյումրիի Մուշ 1 և Մուշ 2 թաղամասերը պետք է պարտադիր կապվեն քաղաքի տուրիստական պորտալարին. Ռուբեն Մխիթարյան
«Զիլ քաղաքը պետք է իրեն սազական կյանք ունենա ու հաստատ կունենա»։
Աղբյուր` Panorama.am
10:41
Ցավոք սրտի դատարանը բավարարեց Էդգար Ղազարյանի դեմ բողոքը, բայց՝ մասնակի. Ռուբեն Մելիքյան
«Ցավոք սրտի դատարանը բավարարեց Էդգար Ղազարյանի դեմ բողոքը, բայց, բարեբախտաբար, մասնակի»,-Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի...
Աղբյուր` Panorama.am
10:30
Ոչ մի բացատրություն չկա, թե Էդգար Ղազարյանն ինչ գործ ունի դատարանի դահլիճում. Արտակ Զաքարյան
«Քաղաքական գործընթացների ընդհանուր տրամաբանությւոնը վաղուց խախտված է, և այս իրավիճակում խոսել ժողովրդավարությունից և մարդու իրավունքներից,...
Աղբյուր` Panorama.am
09:43
Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
00:30
Գյումրին կարող է լինել այն քաղաքը, որ իր օրինակով ցույց տա՝ գաղափարի շուրջ հնարավոր է որոշակի ամբիցիաներ կողքի դնել ու հասնել դրական արդյունքի. Մխիթարյան
«Ինձ ճանաչողները գիտեն՝ եթե ես գործի մեջ մտնում եմ, այն ինձ համար դառնում է առաջնահերթություն։ Նույն Գյումրու քաղաքապետարանում իմ...
Աղբյուր` Panorama.am
23:12
Թոքաբորբով հոսպիտալացված Հռոմի պապին արյան փոխներարկում են արել
Հռոմի Ֆրանցիսկոս պապը, ով հոսպիտալացվել էր թոքաբորբով, շնչառական նոպա է ունեցել և արյան փոխներարկում են արել։ Ռիա նովոստիի հաղոդմամբ, ...
Աղբյուր` Panorama.am
22:03
Հոսպիտալում զինծառայող է մաhաgել
Sputnik Արմենիային ասել է ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը
Աղբյուր` Panorama.am
21:58
Ասկերանի ամրոցը կկորցնի իր պատմաճարտարապետական դիմագիծը. Ավանեսով
Փետրվարի 18-ին Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքի և հրապարակումներից մեկից հայտնի է դառնում, որ Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի...
Աղբյուր` Panorama.am
20:58
Երևանի քաղաքապետարանից հայտնում են՝ մատչելի տարբերակով տոմս ձեռք բերելու մասին լուրը կեղծ է
Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, որում նշված է. «Համացանցում տարածվել է «Անվճար հասարակական տրանսպորտ Երևանի...
Աղբյուր` Panorama.am
20:46
Վահագն Դավթյանը հաղթել է աշխարհի գավաթի առաջին փուլում՝ առաջ անցնելով Ադրբեջանի և Թուրքիայի ներկայացուցիչներից
Փետրվարի 18-ից 24-ը Գերմանիայի Կոտբուս քաղաքում անցկացվում է Աշխարհի գավաթի առաջին փուլը։ Վահագն Դավթյանը դարձել գեղարվեստական...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}