Քաղաքական 16:40 02/07/2024 Հայաստան

Սաֆրաստյան. Սիրիացի փախստականների հետ բախումները վկայում են, որ Թուրքիայի ներքին քաղաքական կյանքում ամեն ինչ հանգիստ չէ

Թուրքիայի կենտրոնական Կայսերի (Կեսարիա) նահանգի Մելիքգազը շրջանի Դանըշմենթգազի թաղամասում մի խումբ մարդիկ հարձակվել էին սիրիացիներին պատկանող աշխատատեղերի և մեքենաների վրա:  Դա սկսվել էր այն բանից հետո, երբ հայտնի է դարձել, որ ծագումով սիրիացի տղամարդը 6-ամյա երեխայի նկատմամբ սեռական բռնություն է կիրառել։

Այս իրադարձությունների ֆոնին Սիրիայի տարածքում, որտեղ որ Թուրքիան իրականացրել էր «Եփրատի վահան» գործողությունը, սիրիացիները դիմել են պատասխան գործողություններրի՝ հարձակվելով թուրքական բեռնատարների, շենքերի և թուրքական անցակետի վրա, այրել և ապամոնտաժել Սիրիայի տարբեր շրջաններում տեղակայված թուրքական դրոշները:
Այս հարձակումներից հետո սիրիացիների դեմ արշավը տարածվել է Թուրքիայի տարբեր նահանգներում՝ պահանջելով արտաքսել բոլոր սիրիացի միգրանտներին։ 

ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի նախկին տնօրեն, ակադեմիկոս, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց, որ ստեղծված իրավիճակն առաջին հերթին դիտարկում է արտաքին քաղաքական առումով։

«Սիրիայի տարածքի այն հատվածում, որ գրավված է թուրքական բանակի կողմից, սկսվել են բախումներ, սիրիացի բնակիչները հարձակվել են թուրքական ռազմական մեքենայի վրա, վառել թուրքական դրոշներ։

Ինչն է կարևոր ու հետաքրքիր, որ այդ հարձակումներին մասնակցում են ոչ միայն սովորական սիրիացիներ, որոնք Սիրիայի հյուսիսում հայտնվել են թուրքական իշխանության ներքո, այլ նաև այնպիսի իսլամիստական կազմակերպություններ, որոնք գտնվում են Թուրքիայի ազդեցության տակ։ Հիմա նրանք էլ են հակաթուրքական  ելույթներ ունենում։ Դժվար է կանխատեսել, թե ինչ շարունակություն դա կունենա»,- ասաց թուրքագետը։

Ինչ վերաբերում է Թուրքիայում սիրիացիների դեմ արշավին, Ռուբեն Սաֆրաստյանն ասաց, որ Թուրքիայում իսկապես խնդիրը լուրջ է։

«Սիրիացի փախստականները մեծ թիվ են կազմում։ Համոզված եմ՝ Թուրքիայում տեղի ունեցող բախումները նաև կօգտագործի ընդդիմադիր հիմնական  «Ժողովրդահանրապետական» կուսակցությունը, որը մշտապես քննադատել է իշխանություններին, որ մեծ թվով փախստականներ կան, որոնք պետությունից աջակցություն չեն ստացել և այլն։ Կարծում եմ՝ կփորձեն այդ բախումներն օգտագործել իրենց դիրքերն ուժեղացնելու համար։

Մյուս հանգամանքը. Եվրամիությունը Թուրքիային մեծ գումարներ է տրամադրել փախստականների համար սահմանամերձ շրջաններում հատուկ ճամբարներ կառուցելու համար։ Բայց Թուրքիան գումարները վերցրել է ու ոչինչ չի արել։ Դա իշխանությունների թերացումն է, զեղծարարություններ են տեղի ունեցել»,- նշեց նա։

Թուրքագետի կարծիքով, վերջիվերջո թուրքական հատուկ ծառայությունները, բանակը կճնշեն թուրք ազգաբնակչության և սիրիացիների միջև  բախումները։

«Բայց,  ամեն դեպքում, բախումները վկայում են այն մասին, որ Թուրքիայի ներքին քաղաքական կյանքում ամեն ինչ այնպես հանգիստ չէ, ինչպես փորձում են ներկայացնել իշխանությունները։

Տեսնենք՝ ինչ զարգացումներ տեղի կունենան»,- ասաց Ռուբեն Սաֆրաստյանը։ 
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

10:45
Թբիլիսիում իրավիճակը լարված է
Թբիլիսիի Ազատության հրապարակում մոբիլիզացվել է ոստիկանության հատուկ տեխնիկա՝ բերվել  են ջրցան մեքենաներ և հատուկ ջոկատայիններ։ Վրացական...
Աղբյուր` Panorama.am
10:39
Երկրի տեղեկատվական անվտանգության համար պատասխանատու ՊՈԱԿ-ը զբաղված է ներքաղաքական հարցերով. Գեղամ Մանուկյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է. «ՀՀ Պաշտպանության նախարարությունը մամլո հաղորդագրությամբ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Արսեն Զախարյանը հերթական հանդիպումն է բաց թողել
«Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Արսեն Զախարյանի ներկայացուցիչ Գենադի Գոլուբինը խոսել է այն մասին, թե ինչու ֆուտբոլիստը չի ընդգրկվել...
Աղբյուր` Panorama.am
10:28
CNN. Իսրայելը և «Հըզբոլլահը» մոտ են հրադադարի համաձայնությանը
Իսրայելը և շիական «Հըզբոլլահ» կազմակերպությունը մոտ են Լիբանանում հրադադարի հաստատմանը։ Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով իր...
Աղբյուր` Panorama.am
10:08
Բեռնատար ինքնաթիռն ընկել է Լիտվիայի մայրաքաղաքի բնակելի տների վրա
Վիլնյուսում վթարի ենթարկված DHL բեռնատար ինքնաթիռն այնտեղ էր թռչում Գերմանիայից։ lenta.ru-ի փոխանցմամբ,այդ տեղեկությունն առկա է FlightAware...
Աղբյուր` Panorama.am
10:04
Հոլանդին սպառնում է ազատազրկում
«Մանչեսթեր Սիթիի» և Նորվեգիայի հավաքականի հարձակվող Էրլինգ Հոլանդը Շվեյցարիայում կարող է դատապարտվել մեկօրյա ազատազրկման՝ 60...
Աղբյուր` Panorama.am
09:54
Հայաստանի իշխանությունը ներկայացնող հատվածն աջակցեց ադրբեջանական իշխանություններին. Աբրահամյան
«Ադրբեջանին գովերգող եվրոպացի շատ չինովնիկներ առհասարակ մոռացության տվեցին Բաքվի բանտերում գտնվող հայ գերիներին»:
Աղբյուր` Panorama.am
09:48
Նախավերջին խաղափուլից առաջ առաջատարների շարքում է շախմատիստ Տիգրան Համբարձումյանը
Շախմատի աշխարհի 8-12 տարեկան պատանիների և աղջիկների առաջնություն
Աղբյուր` Panorama.am
09:26
Վանաձորում մեքենա է այրվել
Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն նոյեմբերի 25-ին, ժամը 04:10-ին ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Բաթումի...
Աղբյուր` Panorama.am
09:15
Նոյեմբերի 25-ին փոխանակման կետերում դոլարի և եվրոյի փոխարժեքներն աճել են, ռուբլունը՝ նվազել
ՀՀ բանկերում այսօր՝ նոյեմբերի 25-ին ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 387.83 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
09:13
Սյունիքի բարձրադիր գոտիներում մառախուղ է
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
09:03
Ուրեմն սա մեր մահը չէ.Անթալիայում այրվող ռուսական ինքնաթիռից բախչող ուղևորներ
Թուրքիայի Անթալիայի օդանավակայանում վայրէջք կատարելիս ռուսական Azimut ավիաընկերության ինքնաթիռում հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
09:01
Ցերեկվանից սկսած ջերմաստիճանը կնվազի
Երևանում նոյեմբերի 28-ի ցերեկը, 29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 25-27-ին, 28-ի գիշերը սպասվում են տեղումներ։...
Աղբյուր` Panorama.am
08:55
Վրաստանի խորհրդարանում այսօր անվտանգության ուժեղացված միջոցառումներ են նախատեսված
Վրաստան ի խորհրդարանում այսօր նշանակված է 11-րդ գումարման նորընտիր խորհրդարանի առաջին նիստը։ Վրացական ԶԼՄ-ների փոխանցմամբ, այդ առթիվ սահմանված է...
Աղբյուր` Panorama.am
08:38
Նոյեմբերի 25-ի հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 25-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
23:35
Թբիլիսիում ցուցարարների հետ բախումներ են տեղի ունեցել
Թբիլիսիում, խորհրդարանի շենքի մոտ, որտեղ բողոքի ակցիա էր ընթանում խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ, ծեծկռտուք է տեղի ունեցել...
Աղբյուր` Panorama.am
22:25
ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը X-ի միկրոբլոգում հրապարակել է Իրանի Արևմտյան Ատրպատական (Ադրբեջան) նահանգի քարտեզը
Օլիվիե Դըկոտինյին հրապարակել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին X-ի միկրոբլոգում հրապարակել է Արևմտյան Ատրպատականի (Ադրբեջան) նահանգի...
Աղբյուր` Panorama.am
21:15
Թբիլիսիում կարմիր ներկ են լցրել Չեխոսլովակիայում 1989 թվականի թավշյա հեղափոխությանը նվիրված պաստառների վրա
Թբիլիսիում անհայտ անձինք կարմիր ներկ են լցրել Չեխոսլովակիայում 1989 թվականի թավշյա հեղափոխության 35-ամյակին նվիրված պաստառների վրա։...
Աղբյուր` Panorama.am
21:00
Պուտինը և Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ և նրա հետ քննարկել երկկողմ օրակարգի...
Աղբյուր` Panorama.am
20:41
ՀՀ ԱԺ-ն ինչ-որ մեկի «հոր դուքյանը» չի. Ալեն Սիմոնյանը
Ալեն Սիմոնյանը Տելեգրանի իր ալիքում անդրադարձել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի հնչեցրած մտահոգություններին,...
Աղբյուր` Panorama.am
20:30
Կանանց երթի մասնակիցները ճամպրուկներ են լցրել Իվանիշվիլու նստավայրի մոտ
Կիրակի օրը մեկնարկած կանանց երթը հասել է Վրաստանում իշխող կուսակցության հիմնադիր, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի նստավայր, որտեղ մասնակիցները...
Աղբյուր` Panorama.am
19:16
Դեսպանը ասել է, թե ինչպես է Թուրքիան օգնել Ուկրաինային
Թուրքիայում Ուկրաինայի դեսպան Վասիլի Բոդնարը հայտարարել է, որ Թուրքիայի կողմից ռազմանավերի անցման համար Բոսֆորի և Դարդանելի նեղուցների փակումը...
Աղբյուր` Panorama.am
19:02
Մայր Աթոռում կատարվել է Քահանայական ձեռնադրություն
Մայր Աթոռից հայտնում են, որ այսօր կատարվել է Քահանայական ձեռնադրություն։ «Նոյեմբերի 24-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն...
Աղբյուր` Panorama.am
18:55
Սարատովի մարզում կրակոցների հեղինակը հայազգի գործարար է, կա մեկ զոհ
Միջադեպը տեղի է ունեցել Սարատովի Պոբեդա փողոցի տարածքում։ Կայքի զրուցակցի խոսքով՝ երկու մեքենաների վարորդների միջև ճանապարհատրանսպորտային...
Աղբյուր` Panorama.am
18:00
Վրաստանի խորհրդարանի մոտ պատրաստվում է ընդդիմության հանրահավաքի հարթակ
Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ կառուցվում է հարթակ՝ երեկոյան սպասվող ընդդիմության հանրահավաքի համար, որը համաձայն չէ խորհրդարանական...
Աղբյուր` Panorama.am
17:08
Գազալցակայաններից մեկից դեպի հիվանդանոց 33-ամյա տղամարդը ճանապարհին մահացել է
 Նոյեմբերի 24-ին, ժամը 12:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության...
Աղբյուր` Panorama.am
16:29
Ֆրանսիայում Բրոնի համայնքապետարանի մոտ բացվել է Մեղրի քաղաքի պուրակը
Սյունիքի մարզպետարանիեց հայտնում են. «Ֆրանսիայում  կայացած «Օվերն-Ռոն-Ալպ-Հայաստան - Սյունիք բարեկամության օր»...
Աղբյուր` Panorama.am
16:18
Երկրում բարդակը էն աստիճանի է հասել, որ «փաստաբանը» գլուխ է գովում, թե նռակով ավազակային գործողություն արածը չի կալանավորվել. Չախոյան
Հանրային գործիչ Արթուր Չախոյանը Թելեգրամում գրում է. Երկրում տիրող բարդակը էն աստիճանի է հասել, որ «փաստաբանը» գլուխ է գովում,...
Աղբյուր` Panorama.am
16:05
Ով կկարողանա վերահսկել Կենտրոնական Ասիան, նա կտիրապետի ողջ աշխարհին. Ստեփան Դանիելյան
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքհաբ տեսանյութ է հրապարակոլ, որում ասվում է. «Հայաստանի ճակատագիրը միշտ փոխկապակցված է եղել...
Աղբյուր` Panorama.am
15:16
Երբ. Աննա Հակոբյանը խոսում է ինքնությունից ու գիտելիքից
Աննա Հակոբյանը գրում է. «Պարզվում է երեք սոցիալական էջերով միասին վերցրած մեկ ամսվա ընթացքում ես 17-18 միլիոն դիտում կարող եմ ունենալ։...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Դուք մասնակից եք դարձել պետականության կործանմանը. Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին
13:31 23/11/2024

Դուք մասնակից եք դարձել պետականության կործանմանը. Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}