«Փաստ». Ադրբեջանցիները կոչ են անում Ռուբեն Վարդանյանին անունը հանել Նոբելյան մրցանակի թեկնածուների ցուցակից
«Փաստ» թերթը գրում է.
«Այս տարվա ապրիլի սկզբին հայտնի դարձավ, որ հեղինակավոր անձանց կողմից Արցախի Հանրապետության նախկին պետնախարար, գործարար, բարերար Ռուբեն Վարդանյանը ներկայացվել է 2024-ի Խաղաղության նոբելյան մրցանակի՝ իր բարեգործական և մարդասիրական գործունեության համար։
Ի դեպ, նշվում է, որ հատկապես հիշատակվել է նաև Ռուբեն Վարդանյանի գործունեությունը շրջափակված Արցախում, որտեղ նա փորձել է մեղմել հումանիտար ծանր կարիքները, ինչպես նաև կենսական պայմանների բարելավման հնարավորություններ է ստեղծել դժվարին վիճակում հայտնված մարդկանց ու երեխաների համար։ Այս տեղեկությունն, ինչպես երևում է, հանգիստ չի տալիս Ադրբեջանին, որը տևական ժամանակ ապօրինաբար գերեվարված է պահում թե՛ Ռուբեն Վարդանյանին, թե՛ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության այլ ներկայացուցիչների:
Ըստ այդմ, ադրբեջանցիները փորձում են աշխարհի աչքերում վարկաբեկել Վարդանյանին, ի մասնավորի, նրան ներկայաց նել «ռուսական ագենտ»: Սա իրականացվում է տարբեր տեղեկատվական հարթակների միջոցով՝ այն հույսով, որ նման «մեղադրանքը» Արևմուտքում արձագանք կգտնի, և Վարդանյանը չի ստանա Նոբել յան մրցանակ:
Զուգահեռ Ադրբեջանը փորձում է ազդել Նոբելյան հանձնաժողով երաշխավորություն ներկայացրած Եվրախորհրդարանի պատգամավորների վրա՝ կոչ անելով նրանց Վարդանյանի անունը հանել թեկնածուների ցուցակից: Սակայն արդեն իսկ, մեր տեղեկություններով, երկու պատգամավոր հրաժարվել է նման կոչերը նույնիսկ քննարկել:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Հարակից հրապարակումներ`
- «Ժողովուրդ». Հիմա էլ Ալեն Սիմոնյանն է որոշել խրախուսել բռնարարներին
- «Հրապարակ». Կասկած չկա, որ ՔՊ-ականների՝ Գերմանիայի նկատմամբ հանկարծահաս հետաքրքրությունն էլ ֆուտբոլով է պայմանավորված
- «Ժողովուրդ». Դատախազներ խիստ սրտնեղած են
- «Հրապարակ». Նորաստեղծ կուսակցությունները գրանցման խնդիրների են բախվում
- Անձնագրային բաժիններում քաոսը նոր «երանգներ» է ստացել. «Փաստ»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան