«Շիրակ» օդանավակայանում ռումբի մասին ահազանգը կեղծ է եղել
Գյումրի քաղաքի «Շիրակ» օդանավակայանում ռումբի տեղադրման մասին ահազանգը կեղծ էր։ Այս մասին Panorama.am-ը տեղեկացավ ՆԳՆ ոստիկանության լրատավական ծառայությունից։
Նշվեց, որ այս պահին միջոցառումներ են ձեռնարկվում ահազանգողին հայտնաբերելու ուղղությամբ։ Հաղորդումն ու կազմված փաստաթղթերն ուղարկվել են քննչական։ Օդանավակայանը բնականոն աշխատանքի է անցել։
Ավելի վաղ հաղորդել էինք, որ այսօր ներքին գործերի նախարարության ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի «Շիրակ» օդանավակայանում ռումբ է դրված։ Ոստիկանությունից Panorama.am-ին ասել էին, որ նման բովանդակությամբ ահազանգ են ստացել, այս պահին ստուգվում է ահազանգը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան