ՀԲ. Հայաստանի տնտեսական ակտիվության իրական աճը դանդաղել է
Հայաստանի տնտեսական ակտիվության իրական աճը դանդաղել է։ Այս մասին փաստում է Համշախարհային բանկն ու մանրամասնում, որ այս ցուցանիշն այս տարվա ապրիլին կազմել է 10.4 տոկոս։ Համեմատության համար նշենք, որ առաջին եռամսյակում այդ ցուցանիշը կազմել էր 14.3 տոկոս։
ՀԲ մասնագետների հիմնավորմամբ, անկումը պայմանավորված է արդյունաբերական արտադրանքի աճի գրեթե կրկնակի կրճատմամբ՝ առաջին կիսամյակում գրանցված 30 տոկոսի փոխարեն ապրիլին գրանցվել է 16.6 տոկոս աճ։ Նախորդ տարվա համեմատ ապրիլին հանքարդյունաբերությունը կրճատվել է 15 տոկոսով, իսկ արդյունաբերության աճն առաջին եռամսյակի 47 տոկոսից ապրիլին նվազել է մինչև 27 տոկոս (տարեկան):
Ծառայությունների ոլորտի աճը (առանց առևտրի), որը առաջին եռամսյակում կազմել էր մինչև 5 տոկոս (տարեկան), ապրիլին նվազել է՝ հասնելով 0,8 տոկոսի: Ապրիլին շինարարության աճի տարեկան ցուցանիշն աճել է՝ հասնելով մինչև 17,8 տոկոս, առաջին եռամսյակի միջին 11,4 տոկոսի համեմատ։
Ապրիլին առևտուրը շարունակել է աճել գրեթե նույն տեմպերով, ինչ նախորդ ամիսներին (27.2 տոկոս)։ Տնտեսական ակտիվության աճը 2024 թվականի առաջին չորս ամիսներին նվազել է մինչև 13,2 տոկոս (տարեկան):