Սուրենյան. Հայաստանին մոտենում է հերթական ցիկլոնը
Այսօր և վաղը ներառյալ Հայաստանը գտնվում է անտիցիկլոնի ազդեցության գոտում։ Panorama.am-ի հետ զրույցում, անդրադառնալով առաջիկա օրերի եղանակի վերաբերյալ կանխատեսումների մասին հարցին, ասաց «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
Նրա խոսքով, հուլիսի 4-ին ցիկլոնը դուրս է գալիս մեր տարածաշրջանից, 4-5-ին արևադարձային հոսանքների բուռն ներթափանցում կգրանցվի հարավ-արևմուտքից։
«Դրա արդյունքում օդի ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում հուլիսի 5-ից կբարձրանա 8-10 աստիճանով, իսկ Լոռի, Տավուշ, Սյունիք հատվածներում բարձրացումն ավելի էական կլինի՝ մոտ 12-15 աստիճանով։ Հուլիսի 6-ին՝ երեկոյան ժամերից սկսած Հայաստանին մոտենում է հերթական ցիկլոնը։ Հուլիսի 7-ին, 8-ին, 9-ին հանրապետության ողջ տարածքում անձևները կվերսկսվեն, առանձին հատվածներում կլինեն հորդառատ տեղումներ՝ ուղեկցված կարկուտով, հուլիսի 7-ից նորից կսկսի ջերմաստիճանը նվազել»,-ասաց նա։
Անդրադառնալով հուլիսի ամսվա եղանակի կանխատեսումներին՝ Սուրենյանն ասաց, որ ընթացիկ ամսում օդի ամսական միջին ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում կանխատեսվում է նորմայից բարձր 1 աստիճանով, տեղումների քանակը նորմայից զգալի ավել։
«Մեզ սպասվում է ոչ շատ շոգ և տեղումնառատ հուլիս։ Առավելագույն ջերմաստիճանը կանախատեսվում է Երևանում, Արարատյան դաշտում, Սյունիքի հովիտներում՝ 38-40 աստիճան, որը կարող է լինել 1-2 օր, բայց ոչ առաջիկա օրերին, հավանական է, որ լինի հուլիսի 3-րդ տասնօրյակում»,-ասաց կենտրոնի փոխտնօրենը։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին