Թուրքիայի մի շարք քաղաքներում տեղի են ունեցել վայրենի հարձակումներ սիրիացի փախստականների բնակության վայրերի վրա
Էրդողանական Թուրքիայի մի շարք քաղաքներում տեղի են ունեցել վայրենի հարձակումներ սիրիացի փախստականների բնակության վայրերի վրա՝ այս երկրից վերջիններիս հեռացման պահանջով։ Այս մասին փոխանցում է իրանագետ Վարդան Ոսկանյանն ու մանրամասնում.
«Սիրիական պատերազմը և դրա հետևանք միլիոնավոր փախստականները հետևանքն են նաև էրդողանական վարչախմբի կողմից հարևան Սիրիայի հանդեպ վարված ուխտադրուժ և գիշատիչ քաղաքականության, իսկ հիմա տուրք տալով օսմանյան շրջանից եկող տխրահռչակ ավանդույթներին, ջարդարարները Թուրքիայի տարբեր քաղաքներում հարձակվում են սիրիացի փախստականների բնակության վայրերի վրա։
Սա «լուսավոր» 21-րդ դարի էրդողանական Թուրքիայի իրական դեմքն է, իսկ հիմա պատկերացրեք, թե ինչ է կատարվել հայերի, եզդիների, ասորիների և հույների հանդեպ 19-րդ դարավերջին և 20-րդ դարասկզբին նույն այս երկրում»։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան