Ճշմարտությունը պետք է հաղթի, այն բացարձակ ճշմարտություն է, խնդիրը ժամանակի մեջ է. Արսեն Գրիգորյան
Ժամանակակից աշխարհում, ներկայիս աշխարհաքաղաքական գործընթացներում գոյատևելու են այն պետությունները, որոնք ունեն սեփական ինքնությունը պահպանած ժողովուրդ, որտեղ գերակայում է «մենքի» գիտակցումը։ Այս առումով որտեղ է այսօր Հայաստանը։ Որն է Սրբազան շարժման առաքելությունը գլոբալ տեղաշարժերի համատեքստում։ Վերոնշյալ հարցերի շուրջ. Panorama.am-ը զրուցեց Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, երգիչ Արսեն Գրիգորյանի հետ։
Հարցազրույցում երգչի արտահայտած մի քանի թեզերը՝ ստորև։
•Ճշմարտությունը պետք է հաղթի, նրա հաղթանակը բացարձակ ճշմարտություն է, այն լինելու է, խնդիրը ժամանակի մեջ է։ Հիմա մենք պետք է կրճատենք ժամանակը, հասնենք հաշտության, որպեսզի մեր հասարակության մեջ սեր լինի, մեկս մյուսի հանդեպ ատելությամբ լցված չլինի, որը հատուկ սարքած է, մենք այդպիսին չենք։ Իրական Հայաստանը հաղթելու է ֆեյսբուքյանին, բայց մենք պետք է կամք ունենանք, պետք է մեր նեղ անձնականից դուրս գանք դեպի մենքը։ Սրբազանի ամբողջ խոսույթը սա է։ Սա քաղաքակարթական, հոգևոր, ազգային արժեքների վերականգնման և փոխանցման խնդիր է առաջ բերել։ Այս երկու ամսվա մեջ հասարակության մեջ հսկայական փոփոխություն կա։
•Իմ պատկերացմամբ, երբ մենք սկսում ենք անընդհատ խոսել, թե չունենք, չունենք, միասնկան չենք՝ այդ ամենը մեր կյանքում հատուկ մտցված երևույթներ են, որպեսզի մենք մտածենք դրա մասին, թե իբր մենք մենքի գիտակցում չունենք, միասնական չենք և այլն, դրանով թուլացնելու մեր տեսակը։ Իսկ եթե մենք մեր տեսակի մեջ մնանք, մենք իսկապես անհաղթելի ենք և ևս հավատում եմ դրան։
•Ինքնությունը եթե կա, պետականությունը լինում է ազգային։ Հիմա գիտենք, որ 4 կողմում պատերազմ է ինքնության դեմ։ Շատ ավելի մեծ է պատերազմն ինքնության դեմ, քան տարածքներ գրավելու, որովհետև դրանով վերացվում է և՛ պետությունը, և՛ ժողովուրդն, իբրև առանձին տեսակ, առանձին գենետիկ երևույթ։
•Անկախության առաջին տարիներին մենք պետք է վերակերտեինք այն նկարագիրը, որը մենք ունեինք մինչև Խորհրդային Միություն մտնելը։ Դրան պետք է գումարեինք նաև այն, ինչը, որ կարողացել էինք ձեռք բերել այդ տարիներին, որովհետեև խորհրդային տարիներին մենք հսկայական մշակութային ժառանգություն կարողացանք ձևավորել։
•Ազգային գաղափարախոսության մասին շատ-շատ են խոսում հատկապես բացասական իմաստով, որ մենք չունենք ազգային գաղափարախոսություն, չունենք առանցք, որի շուրջ կարող ենք հավաքվել։ Իմ պատկերացմամբ այդպես չէ։ Ազգային գաղափարախոսություն եղել է նաև Խորհրդային միության տարիներին և նաև այդ վերակերտված 2018 թվականի Հայաստանում և մինչ այդ էլ, և այդ գաղափարախոսության հիմքում եղել է ինքնության պահպանումը։
•Փաստ է, որ շատ մեծ պետություններ վերացել են, սակայն մենք կարողացել ենք գալ, հասնել մինչ այսօր և վստահ եմ՝ հարատևելու ենք, որովհետև մենք ունեցել ենք այդ առանցքը՝ ինքնության պահպանումը։ Մեր հիմնական տեսլականն է ունենալ ազգային պետություն, ունենալ կենսունակ պետություն, մրցակից պետություն, մի պետություն, որևտեղ առաքինի, ազգային նկարագրով քաղաքացի ունենանք։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ կից տեսանյութում։
Լրահոս
Տեսանյութեր
Ռուբեն Քոչարը կասկածներ ունի՝ Երվանդ Քոչարի թանգարանում կան գործեր, որոնք կեղծիք են. փաստաբան