Արցախի հեռուստատեսությունը վերսկսում է իր գործունեությունը
Արցախի Հանրապետության ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը տեղեկացնում է, որ Արցախի հեռուստատեսությունը վերսկսում է իր գործունեությունը։
«Թեև փոքր կազմով, բայց չափազանց կարևոր դերակատարությամբ՝ անելու հնարավորը արցախցիների շրջանում սոցիալական կապերի, հայկական ինքության արցախյան առանձնահատկությունների և արցախյան բարբառի պահպանման, արցախցիներին հուզող խնդիրները վերհանելու, դրանց մասին պարբերաբար բարձրաձայնելու ուղղությամբ»,- գրել է նա։
Արցախի հանրայինի աշխատակիցները հայտնում են, որ ստեղծել են «10-րդ նահանգ» լրագրողական հասարակական կազմակերությունը, որի առաջին ծրագիրն «Արցախ ՏՎ»-ն է լինելու, առայժ ինտերենետային հարթակներում՝ ակտիվանում են Ֆեյսբուքում, Թելեգրամում և Յութուբում։
«Մենք ունենք յուրաքանչյուրիդ աջակցության կարիքը, օգնեք մեզ՝ վերածնվելու, վերադառնալու»,- ասում են Արցախի հանրայինի աշխատակիցները։
Արցախի Հանրային հեռուստաընկերությունը գործել է 35 տարի։ 2023 թվականի սեպտեմբերի 20-ից դադարեցված է գործունեությունը։
Լրահոս
Տեսանյութեր
Ռուբեն Քոչարը կասկածներ ունի՝ Երվանդ Քոչարի թանգարանում կան գործեր, որոնք կեղծիք են. փաստաբան