Թուրքիայում անկարգությունների պատճառով ձերբակալվել է ավելի քան 470 մարդ
Թուրքիայի հարավում գտնվող Կայսերի նահանգում տեղի ունեցած անկարգություններից հետո ոստիկանությունը ձերբակալել է 474 մարդու։ «ՌԻԱ նովոստի»-ն գրում է, որ այդ մասին սոցցանցում հայտնել է երկրի ներքին գործերի նախարար Ալի Երլիկայան։
«Կայսերիում տեղի ունեցած տգեղ միջադեպից հետո մեր երկրի մի շարք քաղաքներում սադրիչ բողոքի ցույցեր են կազմակերպվել սիրիացիների դեմ։ Անօրինական միջոցների կիրառմամբ իրականացված սադրիչ գործողություններից հետո բերման է ենթարկվել 474 մարդ»,- ասվում է հրապարակման մեջ։
ՆԳՆ ղեկավարի խոսքով, ձերբակալվածներից 285-ը տարբեր հանցագործությունների համար դատվածություն ունեն։ Նրանց ուենացած մեղադրանքներն են՝ միգրանտների ապօրինի տեղափոխում, մարմնական վնասվածք հասցնելու, թմրանյութերի, կողոպուտի, գողության, գույքի վնասման, սեռական ոտնձգության, խարդախության, փողի կեղծման, սպառնալիքներ, վիրավորանքներ, անձնական ազատությունից զրկում և այլն։
Ալի Երլիկայան հորդորել է չխախտել կարգը։
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիայի մի շարք քաղաքներում տեղի են ունեցել վայրենի հարձակումներ սիրիացի փախստականների բնակության վայրերի վրա
- Թուրքիայում խոսում են իրենց պետությունը թուլացնելու ԱՄՆ-ի ցանկության մասին
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան