Հասարակություն 10:11 02/07/2024 Հայաստան

«Կասպերսկի». ինչպես են խարդախներն օգտագործում OTP բոտերը՝ երկգործոն նույնականացումը շրջանցելու համար

Երկգործոն նույնականացման մեթոդի տարածվածությունը հանգեցրել է այն կոտրելու կամ շրջանցելու բազմաթիվ եղանակների հայտնվելուն: «Կասպերսկի» ընկերության տվյալներով՝  որպես երկրորդ գործոն առավել հաճախ օգտագործվում է մեկանգամյա կոդերի՝ OTP (One Time Password) միջոցով հաստատումը։ Դրանք կարելի է ստանալ տարբեր եղանակներով՝ SMS-ի, հեռախոսով ձայնային հաղորդագրության, փոստ ուղարկված նամակի, ծառայության պաշտոնական բոտից մեսենջերում հաղորդագրության կամ հավելվածից հրահանգների ծանուցման տեսքով: Այս կոդերն էլ հենց ցանկանում է ձեռք գցել առցանց խարդախների մեծամանությունը։ Օրինակ՝ կոդերը ձեռք գցելու համար նրանք օգտագործում են OTP բոտեր՝ ավտոմատացված ԾԱ, որը կարող է օգտատերերից մեկանգամյա գաղտնաբառեր կորզել՝ սոցիալական ինժեներիայի օգտագործմամբ սխեմաներում։

«Կասպերսկի» ընկերության Հայաստանի ներկայացուցչությունից նշում են, քանի որ OTP բոտը նախատեսված է նույնականացման երկրորդ գործոնը գողանալու համար, իմաստ ունի միացնել այն, եթե չարագործն արդեն ունի զոհի տվյալները՝ առնվազն անձնական օգտահաշվի մուտքանունն ու գաղտնաբառը, ինչպես նաև հեռախոսի համարը: Այս տեղեկատվությունը չարագործները կամ գտնում են բաց աղբյուրներում, արտահոսած և հրապարակված տվյալների բազաներում, կամ գնում են այն դարկնետից, կամ կորզում են ֆիշինգային կայքերում:

Այնուհետև խարդախը մուտք է գործում ուրիշի օգտահաշիվ և ստանում OTP կոդ մուտքագրելու հարցում: Զոհի հեռախոսին գալիս է մեկանգամյա գաղտնաբառով հաղորդագրություն։ OTP-բոտը զանգահարում է օգտատիրոջը և նախապես պատրաստված սկրիպտի օգնությամբ համոզում է մուտքագրել ստացված կոդը։ Զոհը հենց զանգի ընթացքում հեռախոսի ստեղնաշարով հավաքում է կոդը: Այն ուղարկվում է չարագործի Telegram-ի բոտ, ով այդպիսով հասանելիություն է ստանում զոհի օգտահաշվին։

Խարդախների հաջողությունը կախված է այն բանից, թե որքան համոզիչ կլինի բոտը. մեկանգամյա կոդերի գործողության ժամկետը խիստ սահմանափակ է, և գործող կոդը հեռախոսազրույցի ընթացքում ստանալու հնարավորությունը շատ ավելի մեծ է: Չարագործներն ամեն ջանք գործադրում են, որպեսզի զոհը հավատա զանգի օրինականությանը, ուստի որոշ OTP բոտեր հեռախոսահամարը հավաքելուց առաջ զոհերին ուղարկում են SMS հաղորդագրություններ՝  առաջիկա զանգի մասին նախազգուշացմամբ: Դա հոգեբանական նուրբ հնարք է։ Դրա նպատակն օգտատիրոջ վստահությունը շահելն է.  նախ ինչ-որ բան խոստանալ, ապա կատարել խոստումը:

«Երկգործոն նույնականացումը շրջանցելու համար OTP բոտերի օգտագործումը համեմատաբար նոր երևույթ է առցանց խարդախության աշխարհում: Սա լուրջ սպառնալիք է ինչպես օգտատերերի, այնպես էլ առցանց ծառայությունների համար, մանավանդ որ որոշ բոտեր զանգի ընթացքում  կարողանում են պահանջել ոչ միայն մեկանգամյա գաղտնաբառերը, այլև այլ տվյալներ, օրինակ՝ բանկային քարտի համարը և գործողության ժամկետը, PIN կոդերը, ծննդյան ամսաթիվը, փաստաթղթերի վավերապայմանները: Բոտերի ֆունկցիոնալությունը տատանվում է մեկ կազմակերպության օգտատերերին ուղղված մեկ սկրիպտից մինչև ճկուն կարգավորումներ և սկրիպտերի լայն ընտրություն, որոնք թույլ են տալիս այդպիսի բոտերով փոխարինել  մի ամբողջ խարդախ զանգերի կենտրոն»,- մեկնաբանում է «Կասպերսկի» ընկերության բովանդակության ավագ վերլուծաբան Օլգա Սվիստունովան:

«Կասպերսկի»-ի փորձագետները խորհուրդ են տալիս անվտանգության հետևյալ միջոցները.

• տեղադրել Kaspersky Premium՝ ինչպես օգտատիրոջ, այնպես էլ նրա մտերիմների էլեկտրոնային փոստին և հեռախոսահամարին կապակցված օգտահաշիվների տվյալների արտահոսքի ավտոմատ ստուգման համար։ Արտահոսքի հայտնաբերման դեպքում պետք է հետևել հավելվածի խորհուրդներին, թե ինչ պետք է անել այն չեզոքացնելու համար (առնվազն անմիջապես փոխել գաղտնաբառը).

• բոլոր օգտահաշիվների համար ստեղծել հուսալի գաղտնաբառեր Password Manager-ի օգնությամբ: Խարդախները չեն կարողանա օգտագործել OTP բոտերը, եթե չիմանան օգտատիրոջ գաղտնաբառը.

• եթե հաղորդագրություն է գալիս ցանկացած անձնական տվյալի և OTP կոդի մուտքագրման հղմամբ, ապա պետք է համոզվել, որ URL հասցեն ճիշտ է: Հասցեի տողում մի քանի նիշ փոխելը, տանելով նման ֆիշինգային կայք, խարդախների սիրված հնարքն է, այնպես որ ավելի լավ է, որ օգտատերը մի քանի վայրկյան ծախսի և ստուգի, թե արդյոք օրինական կայքում է, և դրանից հետո մուտքագրի մուտանունը, գաղտնաբառը և OTP կոդը.

• չհայտնել մեկանգամյա կոդերը երրորդ անձանց և չմուտքագրել դրանք հեռախոսի ստեղնաշարով զանգի ընթացքում. բանկի իրական աշխատակիցները, խանութների կամ ծառայությունների ներկայացուցիչները և նույնիսկ իրավապահները երբեք չեն փորձի իմանալ մեկանգամյա գաղտնաբառը:

 

 

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

11:55
Արևմուտքը մեզ աջակցում է ոչ թե ընդդեմ Ադրբեջանի, այլ Ռուսաստանի. Սերգեյ Մելքոնյան
Ինչպե՞ս կանդրադառնան արևմտյան երկրներում  ընտրությունները Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների հետագա ընթացքի վրա, ինչի՞ մասին են վկայում...
Աղբյուր` Panorama.am
11:36
Ամբողջությամբ կփոխհատուցվի ջրհեղեղից փլուզված 18 բնակարանի գնման և 263 տան վերանորոգման ծախսերը
Գործադիրը հաստատեց ՀՀ Լոռու և Տավուշի մարզերում 2024 թվականի մայիսի 25-26-ը տեղացած հորդառատ անձրևներով պայմանավորված հեղեղումների պատճառով...
Աղբյուր` Panorama.am
11:05
Տեր Հեթում. Դեպի Ախթալա ճանապարհները բաց են
«Սիրելի հայրենակիցներ, ևս մեկ անգամ հայտնում ենք, որ դեպի Ախթալա ճանապարհները բաց են և անցանելի»,- իրազեկում է Գուգարաց թեմի...
Աղբյուր` Panorama.am
11:05
«Ապրես, դու լավ էիր խաղում…». Ֆրունզիկ Մկրտչյանի ծննդյան օրն է
«Դերասանը պիտի կարողանա ամեն ինչ խաղալ: Դերասանը ներկայացնում է մարդուն, իսկ մարդու էության մեջ և՜ լաց կա, և՜ ծիծաղ, և՜ հումոր»։
Աղբյուր` Panorama.am
11:01
Կառավարությունն օգոստոսի 1-ից կանցկացնի հերթական վարժական հավաքները
Կառավարությունն այսօրվա նիստում չզեկուցվող հարցերի թվում որոշում ընդունեց զինվորական հավաքներ անցկացնելու վերաբերյալ։ Նիստի օրակարգում ընդգրկված...
Աղբյուր` Panorama.am
10:49
Ֆեյսբուքը հեռացրել է Բագրատ Սրբազանի նկարով և «Սրբազանը» մակագրությամբ իմ դրած նյութը. Նաիրա Զոհրաբյան
«Ակնհայտ է, որ այստեղ կա մարդկային գործոն և այդ մարդկային թաթը Հայաստանից է»
Աղբյուր` Panorama.am
10:49
Նոր մանրամասներ Ամբերդում կատարված սպանության գործով
Ոստիկանությունը նոր մանրամասներ է հրապարակել  Արմավիրի մարզի Ամբերդ գյուղում հունիսի 12-ին կատարված սպանության վերաբերյալ։ Հունիսի...
Աղբյուր` Panorama.am
10:38
Հետախուզական պեղումներ՝ Երերույքի վաղմիջնադարյան տաճարի ներսում
Երերույքի վաղմիջնադարյան տաճարի բարեկարգման և ամրակայման ծրագրի շրջանակներում Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի (արշավախմբի...
Աղբյուր` Panorama.am
10:32
Բելառուսը դարձավ Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ
Աստանայում Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովը սկսվել է կազմակերպության կազմում Բելառուսի ընդունման վերաբերյալ...
Աղբյուր` Panorama.am
10:17
Հուլիսի 4-ին փոխանակման կետերում դոլարի, և եվրոյի փոխարժեքները բարձրացել են, ռուբլունը՝ նվազել
ՀՀ բանկերում այսօր՝ հուլիսի 4-ին ժամը 09:45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում 385.22 դրամ՝ նախորդ օրվա վերջի համեմատ աճելով...
Աղբյուր` Panorama.am
10:05
ՄՕԿ-ն արձագանքել է Փարիզի Օլիմպիական խաղերի հնարավոր չեղարկման մասին տեղեկատվությանը
Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) մամուլի ծառայությունը հայտարարություն է տարածել 2024 թվականին Փարիզում կայանալիք ամառային օլիմպիական խաղերի...
Աղբյուր` Panorama.am
09:50
Քննարկվել են Խորանաշատ վանական համալիրի վերականգնման հնարավորությունները
Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանի և «Պատմամշակութային արգելոց-թանգարանների  և...
Աղբյուր` Panorama.am
09:39
Տոնական համերգ, գիշերային վազք, փակ փողոցներ. Երևանում նշում են Սահմանդրության օրը
ՀՀ սահմանադրության և ՀՀ պետական խորհրդանշանների օրվան նվիրված տոնական ծրագրեր և փակ փողոցների վերաբերյալ տեղեկատվություն
Աղբյուր` Panorama.am
09:32
«Փաստ». Անձնագրայիններում վիճակն իրականում ավելի ծանր է, քան կարելի է պատկերացնել
«Փաստ» թերթը գրում է. «Նախորդ համարում տեղեկացրել էինք, թե ինչպիսի քաոս է տիրում հատկապես մայրաքաղաքի անձնագրային...
Աղբյուր` Panorama.am
09:28
«Հրապարակ». Ավինյանի մերձավորների ձերբակալությունը վախը բռնելու և ցույց տալու համար էր, թե ով է երկրում «ասողը»
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի 2 մերձավոր ձերբակալվեց` Արաբկիր վարչական շրջանի ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
09:27
«Ժողովուրդ». Վարչապետի աշխատակազմի խմիչքի մատակարարի շահույթը գրեթե կրկնակի պակասել է
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վարչապետի աշխատակազմի խմիչքի մատակարարի շահույթը գրեթե կրկնակի պակասել է: Ինչին է պարտական...
Աղբյուր` Panorama.am
09:24
«Ժողովուրդ». Արցախցիների կուտակային կենսաթոշակների հարցը անորոշ է մնում և տարբեր պատճառաբանություններով ձգձգվում է
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Կուտակային կենսաթոշակների՝ ամիսներ շարունակ ձգվող հարցը իսկական պատուհաս է դարձել բռնի...
Աղբյուր` Panorama.am
09:23
«Հրապարակ». Ինչու են իշխանությունները կրկին ակտիվացրել այցերը դեպի Ռուսաստան
«Հրապարակ» թերթը գրում է. «Տևական բոյկոտից հետո իշխանությունները կրկին ակտիվացրել են Ռուսաստան այցերը։ Հուլիսի 4-6-ն ԱԺ...
Աղբյուր` Panorama.am
09:22
«Ժողովուրդ». Լիդիանը ՀՀ-ին «նվիրել» է վիթխարի վնաս
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանը 2024 թվականի հունվարին երջանկություն պարգևեց ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
09:19
«Հրապարակ». Որ դեսպանատունն է խայտառակ պատասխան տվել Բագրատ Սրբազանին
«Հրապարակ» թերթը գրում է. «Սյունիք այցի ընթացքում՝ գորիսեցիների հետ հանդիպման ժամանակ, «Տավուշը հանուն...
Աղբյուր` Panorama.am
09:16
«Ժողովուրդ». Խնամքով անտեսված փաստաթղթերը հիրավի փլուզում են ժամանակին Փաշինյանի կողմից ներկայացրած հեղափոխական արդյունքները
Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Հեղափոխության համար մեկ թիրախը, որին 2018 թվականին ուղված էր Նիկոլ Փաշինյանի նետը, կոռուպցիան էր,...
Աղբյուր` Panorama.am
09:12
«Հրապարակ»․ Ովքեր են Բագրատ Սրբազանի խոսնակները
«Հրապարակ»-ը գրում է. «Նախօրեին Բագրատ սրբազանը, քաղաքական գործիչներից զատ, առանձին փակ հանդիպում ունեցավ նաեւ հասարակական...
Աղբյուր` Panorama.am
08:45
Թրամփի հետ բանավեճից հետո Բայդենը բուժզննում է անցել
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ավելի քան 20 դեմոկրատ նահանգապետերի հետ փակ հանդիպման ժամանակ ասել է, որ ինքը բուժզննում է անցել անցյալ շաբաթ Դոնալդ...
Աղբյուր` Panorama.am
08:30
«Փաստ». Ինչո՞վ է պայմանավորված Հայաստանում ռուսական «ծագման» բուհերի նկատմամբ հետաքրքրության կտրուկ աճը
«Փաստ» օրաթերթը գրում է. Հուլիսի 1-ին ավարտվեց միասնական քննությունների հայտագրման և քննությունների անցկացման երրորդ և...
Աղբյուր` Panorama.am
08:27
«Փաստ». Իսկ Հայաստանում դեռ հեծանիվ են քշում
«Փաստ» օրաթերթը գրում է. Մինչ Հայաստանում պետության ղեկավարի մակարդակով զբաղված են «հեծանիվ հայտնագործելով», լավ,...
Աղբյուր` Panorama.am
08:25
Կիրանցում Ադրբեջանի դրոշը ոտ-ոտ առաջ է գալիս
Կիրանց գյուղի բնակիչ Գոհար Հայրապետյանը լուսանկար է հրապարակել գյուղի տարածքոբ անցնող հայ-ադրբեջանական սահմանից։ «Ադրբեջանի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Ոսկե ծիրան» կինոփառատոնը լի է բազմաթիվ անակնկալներով
15:06 03/07/2024

«Ոսկե ծիրան» կինոփառատոնը լի է բազմաթիվ անակնկալներով

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}