Կիրանցի այլընտրանքային ճանապարհի մոտ պատ է կառուցվում
Կիրանցի այլընտրանքային ճանապարհը պատշար է ունենալու երկու կողմից։ Կիրանց գյուղի վարչական ղեկավար Կամո Շահինյանի փոխանցմամբ՝ ճանապարհի շինարարական աշխատանքները շարունակվում են։
«Դեռ մի 15 օր էլ, հավանաբար, կտևի, պատ էլ են շարում, ճանապարհի երկու կողմով պատ են շարում»,- «Փաստինֆո»-ին հայտնել է Կ.Շահինյանը։
Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի կառավարության նախաձեռնած ապօրինի սահմանազատման հետևանքով սեփական անշարժ գույքից՝ հողատարածքից, տնից զրկված գյուղացիների փոխհատուցմանը, ապա Շահինյանը վստահեցրել է, որ գործընթացի մասին տեղեկություն չունի։
«Ինձ մոտ ինչ նախկինում ասվել ու գրվել էր, դրանից եմ տեղյակ, ոչ մի բան չի փոխվել։ Ոչ գիտեմ փոխհատուցում տալու են, ոչ էլ գիտեմ, թե որքան է տրվելու, ոչինչ չգիտեմ»,- ասել է Շահինյանը։
Աղբյուրը հիշեցնում է՝ հունիսի 30-ին Կիրանց գյուղի մոտ ադրբեջանական զինուժը տեղադրել է մեծ դրոշ, որը տեսանելի է նաև Կիրանցի հարևան՝ Աճարկուտ գյուղի տարածքից։ Ինչպես հայտնել էր տավուշեցի լրագրող Ոսկան Սարգսյանը՝ դա հոգեբանորեն վատ է ազդում Կիրանցի և Աճարկուտի բնակիչների վրա։
Հարակից հրապարակումներ`
- Կիրանցից Ադրբեջանին է հանձնվել կադաստրային վկայական ունեցող 8 հեկտար վարելահող. Ոսկան Սարգսյան
- Կիրանց-Աճարկուտ ավտոճանապարհին կիրականացվեն պայթեցման աշխատանքներ
- Կար տուն, հիմա՝ չկա․ Կիրանց գյուղի բնակիչ
- Կիրանց-Աճարկուտ ավտոճանապարհին կիրականացվեն պայթեցման աշխատանքներ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան