ՀԲ-ն ուշադրություն է հրավիրում Հայաստանի ոսկու ու թանկարժեք քարերի արտահանման ծավալին
Հայաստանի արտահանման աճը շարունակում են խթանել ոսկու ու ոկսերչական իրերի արտահանումն ու վերաարտահանումը։ Այս մասին ասված է Համաշխարհային բանկի հունիս ամսվա զեկույցում։
Ապրանքների արտահանումն աճել է 2,9 անգամ (տարեկան) 2024 թվականի ապրիլի համեմատ՝ պայմանավորված թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի արտահանման 10 անգամ աճով։
Համեմատության համար նշենք, որ դրանց մասնաբաժինը ընդհանուր արտահանման մեջ 2023 թվականի ապրիլին եղել է 24 տոկոս, այս տարվա ապրիլին՝ 82 տոկոս։
Մյուս կողմից՝ թանկարժեք և կիսաթանկարժեք իրերի ու քարերի ներմուծումն ավելացել է ավելի քան 20 անգամ, ինչի արդյունքում այս ապրանքախմբի զուտ ներմուծման մնացորդը կազմել է 1 մլրդ ԱՄՆ դոլար։
Բացառությամբ գյուղմթերքի արտահանման (այդ թվում անասնաբուծական արտադրանք ու բանջարեղեն), թղթե արտադրանքի, հանքանյութերի, արտահանվող մյուս ապրանքնախմբերում էական անկումներ են գրանցվել։
Խոսքը հատկապես վերաբերում է մեքենաների ու տրանսպորտային միջոցների վերաարտահանմանը։ ՀԲ-ն հիշեցնում է, որ մեքենաների ու ոսկերչական իրերի արտահանումը եղել են արտահանման հիմնական ուղղությունները։ Եթե դրանք չհաշվենք, ապա արտահանման ընդհանուր աճը կազմել է 3.6 տոկոս։
Առավել մեծ ծավալով ապրանքներ արտահանվում են Արաբական Միացյալ Էմիրություններ, այստեղ Հայաստանից տարվւոմ են հիմնականում ոսկի ու թանկարժեք մետաղներ։
Ներմուծման ծավալներն ապրիլին աճել են եռապատիկ՝ նաև թանկարժեք քարերի հաշվին։
Հարակից հրապարակումներ`
- Ծառայությունների և՛ ներմուծումը, և՛ արտահանումը 2023-ի 4-րդ եռամսյակից անկում են ապրել. Տնտեսագետ
- ԵՄ-ից դեպի Հայաստան արտահանումների շեշտակի աճը մտահոգել է ԱՄՀ ավագ տնտեսագետին
- Հայաստանը, լինելով ոսկի արտադրող, մի գրամ ոսկի իր պահուստներում չունի, խայտառակություն է. Ատոմ Մարգարյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան