«Հրապարակ». Փաշինյանը երեկ թարս ապտակ հասցրեց գրպանային արևմտամետներին
«Հրապարակ» թերթը գրում է.
«Նիկոլ Փաշինյանը երեկ թարս ապտակ հասցրեց գրպանային արևմտամետներին, որոնք Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցության հարցով հանրաքվե անցկացնելու գործընթաց սկսելու նախաձեռնությամբ են հանդես եկել, անցած շաբաթ էլ ՔՊ-ին համոզեցին խորհրդարանում լսումներ կազմակերպել եւ պահանջում էին իշխանություններից հարցը դնել հանրաքվեի՝ համոզմունք հայտնելով, որ ժողովուրդն ասելու է «այո»։
Երեկ Նիկոլ Փաշինյանը միանձնյա որոշեց, որ հանրաքվե չի լինելու, քանի որ ինքը գիտի ժողովրդի կարծիքը։ Ապա հարցը փորձեց գցել եվրոպացիների գրպանը, հայտարարելով՝ եթե հանրաքվե անեն, նախ պետք է քարոզարշավ լինի․ «Մարդիկ հարցնելու են՝ ԵՄ-ն պատրա՞ստ է մեզ ընդունել։ Ես այդ հարցի պատասխանը չեմ կարող տալ, որովհետեւ ԵՄ-ի ներսում էլ ընթանում են գործընթացներ, ընտրություններ են տեղի ունենում, որոնց արդյունքներն առնվազն հարցեր են առաջացնում։ Մենք ամենաբարձր մակարդակով հայտարարել ենք քաղաքական կամքի մասին»։
Սա, ըստ էության, մեր նախորդ հրապարակումն է հաստատում, որ Փաշինյան-արեւմտամետներ տանդեմը պայմանավորված է հանրաքվեի հարցն օրակարգ բերել եւ ԵՄ անդամության քարոզչությունը դրել գրանտակեր եվրոպամետների վրա, որ բարձրացնի նախաձեռնողների վարկանիշը: Ըստ ամենայնի՝ փորձելու են ամեն ինչ անել, որ Արամ Զավենի Սարգսյանի, Արման Բաբաջանյանի, Տիգրան Խզմալյանի եւ մյուսների վարկանիշն այնքան բարձրանա, որ առաջիկա ընտրություններում այս ուժերը շատ ձայն հավաքեն եւ Փաշինյանի հետ կոալիցիա կազմելով` իշխանություն վերցնեն»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Հարակից հրապարակումներ`
- «Ժողովուրդ». Հայ գերիների հարցը իշխանության օրակարգիվերջին տեղում է
- «Հրապարակ». Սյունիքի երբեմնի ըմբոստ համայնքապետերից ովքեր են դիմավորել, հանդիպել Բագրատ Սրբազանին
- «Փաստ». Ադրբեջանցիները կոչ են անում Ռուբեն Վարդանյանին անունը հանել Նոբելյան մրցանակի թեկնածուների ցուցակից
- «Ժողովուրդ». Հիմա էլ Ալեն Սիմոնյանն է որոշել խրախուսել բռնարարներին
- «Հրապարակ». Կասկած չկա, որ ՔՊ-ականների՝ Գերմանիայի նկատմամբ հանկարծահաս հետաքրքրությունն էլ ֆուտբոլով է պայմանավորված
- «Ժողովուրդ». Դատախազներ խիստ սրտնեղած են
- «Հրապարակ». Նորաստեղծ կուսակցությունները գրանցման խնդիրների են բախվում
- Անձնագրային բաժիններում քաոսը նոր «երանգներ» է ստացել. «Փաստ»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան