«Ես այստեղ եմ, որպեսզի նվաճեմ ամեն ինչ»․ «Նոային» է միացել Գոնսալո Գրեգորիոն
Հայաստանի փոխչեմպիոն «Նոային» է միացել Գոնսալո Գրեգորիոն։ Պորտուգալացի հարձակվողը կարիերայի մեծ մասն անցկացրել է հայրենիքում։ Այս մասին հայտնում են ակումբի մամուլի ծառայությունից։
««Բելենենսեշի» պատանեկան թիմերում խաղալուց հետո Գոնսալոն համալրել է գլխավոր թիմի կազմը, այնուհետև խաղացել է «Կասա Պիայում», «Լեյշոեշում», «Վիլաֆրանկենսեում», «Պասուշ Ֆերեյրայում»։ 29-ամյա ֆուտբոլիստը «Նոա» է տեղափոխվել Բուխարեստի «Դինամոյից», որի կազմում անցկացրած 41 խաղում դարձել է 8 գոլի հեղինակ։
«Ես այստեղ եմ, որպեսզի նվաճեմ ամեն ինչ: Մենք ցանկանում ենք «Նոային» նոր հարթություն տեղափոխել»,-ասել է թիմի նորեկը:
Հիշեցնենք, որ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլում «Նոան» կմրցի հյուսիսմակեդոնական «Շկենդիայի» հետ։ Առաջին խաղը կկայանա Աբովյանում՝ հուլիսի 11-ին»,- նշված է հաղորդագրությունում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան