ՈւԵՖԱ-ն տուգանել է Վրաստանին, Թուրքիային ու Գերմանիային
Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (ՈՒԵՖԱ) տուգանել է Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիային 30 հազար եվրոյով՝ Դորտմունդի մարզադաշտում Վրաստանի և Թուրքիայի հավաքականների երկրպագուների միջև Եվրոպայի առաջնության խմբային փուլի խաղի մեկնարկից առաջ տեղի ունեցած բախման պատճառով։ Այս մասին հայտնում են գերմանական լրատվամիջոցները։
sputnik-georgia.ru-ի հաղորդմամբ, երկրպագուների միջև կարճատև ծեծկռտուքից հետո ՈՒԵՖԱ-ն տուգանել է նաև Թուրքիայի ֆեդերացիային 25 հազար եվրոյով։
Հունիսի 18-ին կայացած Վրաստան-Թուրքիա հանդիպումն ավարտվել է թուրքերի հաղթանակով՝ 3։1 հաշվով։
Պորտուգալիա-Թուրքիա և Պորտուգալիա-Վրաստան խաղերի ժամանակ խաղադաշտի անվտանգությունը չապահովելու համար երկու անգամ տուգանվել է նաև Եվրո-2024-ը հյուրընկալող Գերմանիան՝ ընդհանուր 20000 եվրոյի չափով:
Հանդիպման ընթացքում և դրանից հետո բազմաթիվ երկրպագուներ դուրս են եկել խաղադաշտ՝ լուսանկարվելու Պորտուգալիայի աստղ Կրիշտիանու Ռոնալդուի հետ։
Հարակից հրապարակումներ`
- Ֆուտբոլի Իսպանիայի հավաքականը 4։1 հաշվով հաղթեց Վրաստանի ընտրանուն
- Վարորդներին հորդորվում է Վրաստանի սահման ուղևորվելիս Մ-6-ը շրջանցել Մ-3 և Մ-1 միջպետական ավտոճանապարհներով
- Վրացի երկրպագուները սուբսիդավորվող չարտերային չվերթով Թբիլիսիից մեկնել են Գերմանիա
- Ասում եք` վրացիները ինչի՞ են ֆուտբոլը այդպես լավ խաղում
- Որքան գումար կտրամադրի ՈՒԵՖԱ-ն Վրաստանի հավաքականին
- Երկրպագուն հենց տրիբունայից ցատկել է Ռոնալդուի վրա
- Կվարացխելիա. Իմ հանդիպումը Ռոնալդուի հետ օգնեց Վրաստանին հաղթել Պորտուգալիային
- Եվրո-2024. Ռոնալդուի հետ կապված միջադեպից հետո անվտանգության միջոցառումները կուժեղացվեն
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան