Քաղաքական 16:40 02/07/2024 Հայաստան

Սաֆրաստյան. Սիրիացի փախստականների հետ բախումները վկայում են, որ Թուրքիայի ներքին քաղաքական կյանքում ամեն ինչ հանգիստ չէ

Թուրքիայի կենտրոնական Կայսերի (Կեսարիա) նահանգի Մելիքգազը շրջանի Դանըշմենթգազի թաղամասում մի խումբ մարդիկ հարձակվել էին սիրիացիներին պատկանող աշխատատեղերի և մեքենաների վրա:  Դա սկսվել էր այն բանից հետո, երբ հայտնի է դարձել, որ ծագումով սիրիացի տղամարդը 6-ամյա երեխայի նկատմամբ սեռական բռնություն է կիրառել։

Այս իրադարձությունների ֆոնին Սիրիայի տարածքում, որտեղ որ Թուրքիան իրականացրել էր «Եփրատի վահան» գործողությունը, սիրիացիները դիմել են պատասխան գործողություններրի՝ հարձակվելով թուրքական բեռնատարների, շենքերի և թուրքական անցակետի վրա, այրել և ապամոնտաժել Սիրիայի տարբեր շրջաններում տեղակայված թուրքական դրոշները:
Այս հարձակումներից հետո սիրիացիների դեմ արշավը տարածվել է Թուրքիայի տարբեր նահանգներում՝ պահանջելով արտաքսել բոլոր սիրիացի միգրանտներին։ 

ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի նախկին տնօրեն, ակադեմիկոս, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց, որ ստեղծված իրավիճակն առաջին հերթին դիտարկում է արտաքին քաղաքական առումով։

«Սիրիայի տարածքի այն հատվածում, որ գրավված է թուրքական բանակի կողմից, սկսվել են բախումներ, սիրիացի բնակիչները հարձակվել են թուրքական ռազմական մեքենայի վրա, վառել թուրքական դրոշներ։

Ինչն է կարևոր ու հետաքրքիր, որ այդ հարձակումներին մասնակցում են ոչ միայն սովորական սիրիացիներ, որոնք Սիրիայի հյուսիսում հայտնվել են թուրքական իշխանության ներքո, այլ նաև այնպիսի իսլամիստական կազմակերպություններ, որոնք գտնվում են Թուրքիայի ազդեցության տակ։ Հիմա նրանք էլ են հակաթուրքական  ելույթներ ունենում։ Դժվար է կանխատեսել, թե ինչ շարունակություն դա կունենա»,- ասաց թուրքագետը։

Ինչ վերաբերում է Թուրքիայում սիրիացիների դեմ արշավին, Ռուբեն Սաֆրաստյանն ասաց, որ Թուրքիայում իսկապես խնդիրը լուրջ է։

«Սիրիացի փախստականները մեծ թիվ են կազմում։ Համոզված եմ՝ Թուրքիայում տեղի ունեցող բախումները նաև կօգտագործի ընդդիմադիր հիմնական  «Ժողովրդահանրապետական» կուսակցությունը, որը մշտապես քննադատել է իշխանություններին, որ մեծ թվով փախստականներ կան, որոնք պետությունից աջակցություն չեն ստացել և այլն։ Կարծում եմ՝ կփորձեն այդ բախումներն օգտագործել իրենց դիրքերն ուժեղացնելու համար։

Մյուս հանգամանքը. Եվրամիությունը Թուրքիային մեծ գումարներ է տրամադրել փախստականների համար սահմանամերձ շրջաններում հատուկ ճամբարներ կառուցելու համար։ Բայց Թուրքիան գումարները վերցրել է ու ոչինչ չի արել։ Դա իշխանությունների թերացումն է, զեղծարարություններ են տեղի ունեցել»,- նշեց նա։

Թուրքագետի կարծիքով, վերջիվերջո թուրքական հատուկ ծառայությունները, բանակը կճնշեն թուրք ազգաբնակչության և սիրիացիների միջև  բախումները։

«Բայց,  ամեն դեպքում, բախումները վկայում են այն մասին, որ Թուրքիայի ներքին քաղաքական կյանքում ամեն ինչ այնպես հանգիստ չէ, ինչպես փորձում են ներկայացնել իշխանությունները։

Տեսնենք՝ ինչ զարգացումներ տեղի կունենան»,- ասաց Ռուբեն Սաֆրաստյանը։ 
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

19:15
Մի շարք կալանավորված քաղաքացիների տեսակցության մասով արգելք է դրված․ Աբրահամյան
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ ««Արմավիր» քրեակատարողական հիմնարկում...
Աղբյուր` Panorama.am
18:59
ԱՄՆ կոնգրեսական պատվիրակությունն այցելել է հայ-ադրբեջանական սահման
 ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է․ «Հայաստան կատարած այցի ժամանակ ԱՄՆ կոնգրեսական պատվիրակությունը՝...
Աղբյուր` Panorama.am
18:49
Ձորագետից մինչև Ախթալա, չկա գեթ մեկ աշխատող տեխնիկա․ լրագրողն՝ աղետի գոտու ճանապարհների մասին
Լրագրող Սևակ Վարդումյանը գրում է․ «Աղետի գոտի, մխելամ վախտ յեդը Աղետի գոտում` Ձորագետից մինչև Ախթալա, չկա գեթ մեկ աշխատող տեխնիկա։...
Աղբյուր` Panorama.am
18:33
Ինչ-որ «moneyarix» համակարգում գումար են «ներդրել» ու հիմա չեն կարողանում հանել․ Մարտիրոսյանը՝ հերթական խաբեության մասին
Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը գրում է․ «Վերջին երկու ժամում արդեն հինգերորդ մարդն է գրում, որ ինչ-որ...
Աղբյուր` Panorama.am
18:12
Երևանում վերջին 6 ամսում տապալվել է ավելի քան 100 ծառ
Երևանում այս տարվա առաջին 6 ամսում գրանցվել է ծառերի տապալման ավելի քան 100 դեպք: Պատճառը հորդառատ անձրևներն են, քամին, ձյունը:...
Աղբյուր` Panorama.am
18:11
Սկանդալից հետո ադրբեջանցի մարզիկը ցմահ որակազրկվել է
Խառը մարտարվեստների ադրբեջանցի մարզիկ Ջավիդ Ռզաևին արգելվել է մասնակցել մենամարտերին ռուս մարզիկ Արթուր Կուլինսկու հասցեին հնչեցրած վիրավորական...
Աղբյուր` Panorama.am
18:08
Հուլիսի 7-ին «Խոսրովի անտառ» պետական արգելոցը փակ է այցելությունների համար
Հուլիսի 7-ին «Խոսրովի անտառ» պետական արգելոցը փակ կլինի այցելությունների համար: Այս մասին տեղեկացնում են Շրջակա միջավայրի...
Աղբյուր` Panorama.am
17:52
Թուրքիայի դեսպանը կանչվել է Գերմանիայի ԱԳՆ՝ թուրք ֆուտբոլիստի շուրջ սկանդալի ֆոնին
Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը կանչել է երկրում Թուրքիայի դեսպան Ահմեդ Բաշար Շենին. պատճառը Եվրոպայի ֆուտբոլի առաջնության Ավստրիա-...
Աղբյուր` Panorama.am
17:48
4 մարզեր պատրաստվում են քաղաքաշինական թույլտվությունների տրամադրման թվային հարթակի գործարկմանը
Օգոստոսի 1-ից նախատեսվում է Կոտայքի, Արմավիրի, Արարատի և Լոռու մարզերում քաղաքաշինական թույլտվությունների տրամադրման ողջ գործընթացն իրականացնել...
Աղբյուր` Panorama.am
17:34
Ինդոնեզիայում պիթոնը կուլ է տվել 30-ամյա կնոջ
Ինդոնեզիայի Հարավային Սուլավեսի նահանգում պիթոնն ամբողջությամբ կուլ է տվել մի կնոջ։ Այս անգամ զոհը Սիտեբա գյուղի 30-ամյա բնակիչն է։ ...
Աղբյուր` Panorama.am
17:25
Բյուջեի 47.2 մլրդ դրամի ավելցուկը խոսում է կառավարման անարդյունավետության մասին. Աղասի Թավադյան
Համաշխարհային բանկի հրապարակած վերջին տվյալներով ընթացիկ տարվա ապրիլին Հայաստանի պետական բյուջեում արձանագրվել է 47.2 մլրդ դրամ ավելցուկ։ Սա այն...
Աղբյուր` Panorama.am
17:23
Ակբա Լիզինգը գլխամասային նոր գրասենյակ ունի
Ակբա Լիզինգի գլխամասային գրասենյակն այսուհետ գործելու է նոր հասցեում։ Ճարտարապետական նորագույն լուծումներով և ենթակառուցվածքներով հագեցած...
Աղբյուր` Panorama.am
17:14
Washington Post-ը Բայդենի՝ մրցապայքարը լքելու մասին խոսք է պատրաստել
Ամերիկյան Washington Post պարբերականը ներկայացրել է , թե ինչպես պետք է ԱՄՆ գործող նախագահ, նախագահի թեկնածու Ջո Բայդենը հայտարարի մրցապայքարը...
Աղբյուր` Panorama.am
17:12
Ուրուգվայի ամենահեղինակավոր թատրոնում բացվել է Խաչատրյանի 120-ամյակին նվիրված ցուցահանդես, կայացել է համերգ
Ուրուգվայի ամենահեղինակավոր համերգասրահում՝ Սոլիս թատրոնում, տեղի է ունեցել աշխարհահռչակ հայ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 120-ամյակին նվիրված...
Աղբյուր` Panorama.am
16:52
Ոչինչ չունենք դիրիժորներ պատրաստելու համար. Էդուարդ Թոփչյան
«Մենք երիտասարդ դիրիժորների հետ կապված մեծ խնդիր ունենք»,- լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ...
Աղբյուր` Panorama.am
16:39
Սուրենյանց. ԵՄ-ի աջակցության և մի քանի ճշմարտությունների մասին
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է. «Հայաստանն այս տարի առաջին անգամ 10 միլիոն եվրո կստանա Եվրամիության Խաղաղության հիմնադրամից։...
Աղբյուր` Panorama.am
16:33
Վասիլի Պետրենկո. Դիրիժորը հանդիսատեսի ներկայությունն ավելի շատ զգում է ոչ թե ծափահարությունների պահին, այլ լռության
Հայաստանում առաջին անգամ տեղի է ունենում մեր տարածաշրջանի համար բացառիկ իրադարձություն՝ «Վասիլի Պետրենկոյի դիրիժորական ակադեմիա»-ն, որը կամփոփվի հուլիսի 6-ին գալա համերգով։
Աղբյուր` Panorama.am
16:31
Քաղաքացուն ազատությունից ապօրինի զրկել են, ծեծի ու նվաստացման ենթարկել․ երկու անձ կալանավորվել է
Քննչական կոմիտեի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում պարզվել են քաղաքացուն...
Աղբյուր` Panorama.am
15:56
Կոնվերս Բանկի պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտվել է վաղաժամկետ
Կոնվերս Բանկը հաջողությամբ, վաղաժամկետ ավարտել է դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումը: 10 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով պարտատոմսերը...
Աղբյուր` Panorama.am
15:52
Ջրային պարեկներն ինչի համար Սևանա լճում կարող են տուգանել քաղաքացիներին
«Ջրային պարեկային ծառայության գործառույթների մեջ են մտնում հանրային լողափերում և լողափային հատվածներում հասարակական կարգն ու հասարակական...
Աղբյուր` Panorama.am
15:42
Ոստիկանության նետած նռնակից ձեռքի վիրավորում ստացած Եսային այսօր երրորդ անգամ է վիրահատվել
Հունիսի 12-ին Բաղրամյան պողոտայում ոստիկանության նետած նռնակի պայթելու հետևանքով ձեռքի լուրջ վնասվածք ստացած Եսայուն  երրորդ անգամ են...
Աղբյուր` Panorama.am
15:29
Ներքին Հոռաթաղ գյուղի իրենց տանը ադրբեջանական արկից զոհվեցին Ժուլիետա Գալստյանը և նրա թոռը. «Հետք»
2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը հարձակում սկսեց 9 ամիս շրջափակման մեջ գտնվող Արցախի վրա։ Հարձակման առաջին րոպեներից մարտական դիրքերի և...
Աղբյուր` Panorama.am
15:19
ԱԺ-ի կողմից տրված պարգևավճարը «Պատիվ ունեմ» խմբակցությունը կուղղի բարեգործությանը. Հայկ Մամիջանյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը գրում է. «Սահմանադրության օրվա կապակցությամբ Ազգային Ժողովի կողմից...
Աղբյուր` Panorama.am
15:18
Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհիվ բախվել են ավտոմեքենաներ
Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն  հուլիսի 4-ին, ժամը 09:48-ին  ահազանգ է ստացվել, որ...
Աղբյուր` Panorama.am
15:16
Թուրք ֆուտբոլիստը ծայրահեղ ազգայնական ժեստի ցուցադրման պատճառով կարող է բաց թողնել Եվրո-2024-ի 1/4 հանդիպումը
Թուրք պաշտպան Մերիհ Դեմիրալը, ով Եվրո-2024-ի1/8 եզրափակչի Ավստրիայի ընտրանու հետ հանդիպմանը խփած գոլից հետո ցուցադրել է Թուրքիայի՝...
Աղբյուր` Panorama.am
15:07
Գևորգ Դանիելյան. Որտեղի՞ց է գալիս Ալիևի այս ցինիկ ինքնավստահությունը
Իրավաբանական գիտությունների դոկտոր Գևորգ Դանիելյանը գրում է. «Սահմանադրության օրվա տոնին ընդառաջ ադրբեջանի իշխանությունը որոշել է...
Աղբյուր` Panorama.am
14:59
Ալիևը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու ԱՄՆ-ի ցանկությունը
Ադրբեջանը ողջունում է Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին աջակցելու ԱՄՆ ցանկությունը։ Այս մասին ասված է երկրի Իլհամ...
Աղբյուր` Panorama.am
14:52
Էսմիրա Ջաֆարովան Բաքվում ապօրինի պահվող Ռուբեն Վարդանյանի մասին սուտ տեղեկություն է հաղորդել. Free Armenian Prisoners
ԱՄՆ Ատլանտյան խորհրդում անցած շաբաթ անցկացված  քննարկման ժամանակ Ադրբեջանը ներկայացնող Էսմիրա Ջաֆարովան Ադրբեջանում ապօրինի կալանավորված...
Աղբյուր` Panorama.am
14:35
Այո՛, այդ պահին ես չեմ համապատասխանի այն որակներին ու պահանջներին, որոնք անհրաժեշտ են. Անահիտ Ավանեսյան
 «Հենց փոխեմ իմ եզրահանգումս, հրաժարական կտամ»,-կառավարության շենքի դիմաց հայտարարեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝...
Աղբյուր` Panorama.am
14:31
Փաստաբան. Գրեթե համոզված եմ՝ Երևանի քաղաքապետարանը՝ ենթակա կառույցներով ապրում է իր պատմության ամենակոռումպացված ժամանակաշրջանը
Երևանի նախկին դատախազ, փաստաբան Րաֆֆի Ասլանյանը գրում է. «Չեմ կարող ասել, թե Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի ձերբակալումը որքանով է...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արևմուտքը մեզ աջակցում է ոչ թե ընդդեմ Ադրբեջանի, այլ Ռուսաստանի. Սերգեյ Մելքոնյան
13:06 04/07/2024

Արևմուտքը մեզ աջակցում է ոչ թե ընդդեմ Ադրբեջանի, այլ Ռուսաստանի. Սերգեյ Մելքոնյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}