Ռուսաստանը 7 տոննա մարդասիրական օգնություն է հասցրել Հայաստանում ջրհեղեղից տուժածներին
Ռուսաստանը 7 տոննա մարդասիրական օգնություն է հասցրել Հայաստանի Լոռու մարզ, որտեղ մայիսի վերջին տեղի է ունեցել ավերիչ ջրհեղեղ։ Բեռը հասցվել է տարերային աղետից ամենից շատ տուժած Ախթալա և Քարկոպ։
Բեռը՝ սննդամթերք և անձնական հիգիենայի միջոցներ, առաքվել է Ախթալա քաղաք և Քարկոպ գյուղ։ Մեկ հավաքածուն նախատեսված է չորս հոգանոց ընտանիքի համար։ Մարդասիրական օգնությունը տարվել է տարեցներին և առողջական խնդիրներ ունեցող մարդկանց տներ, իսկ մնացածն ընդունվել են հատուկ կետերում։
Ապրանքների առաքումն իրականացնում է Ռուսաստանի մարդասիրական առաքելությունը։ Նա նաև էլեկտրագեներատոր է հասցրել Ախթալայի բժշկական կենտրոն։
Հարակից հրապարակումներ`
- Աղետի գոտում հաջողվել է կանխել հնարավոր համաճարակների բռնկումը
- Աղետի գոտում մի քանի տասնյակ կենդանիների մարմինները նեխած են եղել. ՍԱՏՄ
- Աղետի գոտում 6-7 խոշոր կամուրջներ երթևեկության համար պիտանի չեն, պետք է նորերը կառուցվեն. Գնել Սանոսյան