Վաղարշակ Հարությունյանը Կուրսկում է
Ռուսաստանում Հայաստանի դեսպան վաղարշակ Հարությունյանն աշխատանքային յացով Կուրսկում է։
«ՏԱՍՍ» գործակալության փոխանցմամբ, նա ծաղիկներ է դրել 1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակին նվիրված հուշահամալիրին, ապա այցելել է «Կուրսկ՝ զինվորական փառքի քաղաք» ցուցահանդեսային կենտրոն:
«Շնորհակալ եմ մարդկանց Մեծ հաղթանակի հիշատակը պահպանելու համար, ովքեր փրկել են աշխարհը ֆաշիզմից, և սա ողջ խորհրդային ժողովրդի մեծ հաղթանակն է»,-շնորհակալություն է հայտնել նա կենտրոնի աշխատակիցներին։
Դեսպանին պատմել են պատերազմի ժամանակ Կուրսկի պաշտպանության մասին, ցույց են տվել հնագույն քաղաքի մանրակերտը, երբ այն եղել է երկրի հարավային պաշտպանության հիմնական գիծը։ Հարությունյանը եղել է նաև Ռուս-հայկական բարեկամության հրապարակում, որտեղ եղևնի է տնկել։
Աղբյուրը հիշեցնում է՝ Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վաղարշակ Հարությունյանը հուլիսի 1-ին այցելել է Բելգորոդի մարզ և հանդիպել մարզի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովի հետ։
Հարությունյանը եղել է մայիսի 12-ին Ուկրաինայի Զինված ուժերի կողմից արձակված հրթիռի հետևանքով ավերված բնակելի շենքում։
Հարակից հրապարակումներ`
- Վաղարշակ Հարությունյանը համայնքները համարում է ՌԴ-ի հետ դաշնակցային հարաբերությունների հիմքը
- Միխայիլ Գալուզինն ու Վաղարշակ Հարությունյանը քննարկել են հայ-ռուսական օրակարգի այլ հրատապ հարցեր
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան