«Փաստ». Փաշինյանը լուռումունջ կատարում է Ադրբեջանի պահանջները, որ ինչ-ինչ տեղեկություններ ջրի երես դուրս չգան
«Փաստ» թերթը գրում է.
««Փաստ» թերթի տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանի գործողությունները՝ կապված, այսպես կոչված, սահմանազատման և, ընդհանրապես, Ադրբեջանի բոլոր պահանջները լուռումունջ կատարելու հետ, մեղմ ասած, մեծ հարցեր են առաջացրել ոչ միայն հասարակության գերակշիռ մեծամասնության, այլև հենց Փաշինյանի թիմակիցների շրջանում: Մեր աղբյուրները փոխանցում են, որ քպականները գնալով ավելի հաճախակի են թե՛ իրենց նեղ շրջապատում, թե՛ միմյանց հետ զրույցներում կասկածներ հայտնում տեղի ունեցող գործընթացների առումով:
Նրանք ևս նշում են, որ փաստացի գործ ունենք ոչ թե իրական սահմանազատման կամ սահմանագծման, այլ բացառապես միակողմանի զիջումների հետ: Նրանք, մեր տեղեկություններով, տարակուսում են, որ Փաշինյանն իրենց ի սկզբանե այլ բան է ասել, հիմա լրիվ այլ բան է անում, այդ թվում՝ համապատասխան երկկողմանի հանձնաժողովի աշխատանքների, որոշումները ԱԺ-ի միջոցով կայացնելու և այլ թեմաների առումով:
Մեր զրուցակիցներից մեկը նաև նշում էր, որ քպականների շրջանում լուրջ կասկածներ կան նաև այն առումով, թե ինչո՞ւ հանկարծ հրապարակ նետվեց Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի հարցազրույցի թեման, ինչո՞ւ այդ հարցազրույցն այդպես էլ Ադրբեջանը չհրապարակեց: Նրանք անհանգստանում են, որ գուցե ճիշտ են այն մտավախությունները, թե այս պարագայում գործ ունենք ուղիղ շանտաժի հետ, այսինքն՝ Փաշինյանը լուռումունջ կատարում է Ադրբեջանի պահանջները, որ ինչ-ինչ տեղեկություններ ջրի երես դուրս չգան»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Հարակից հրապարակումներ`
- «Հրապարակ». Որն է Փաշինյանի «ժողովրդավարությանը»
- «Հրապարակ». Փաշինյանը երեկ թարս ապտակ հասցրեց գրպանային արևմտամետներին
- «Ժողովուրդ». Հայ գերիների հարցը իշխանության օրակարգիվերջին տեղում է
- «Հրապարակ». Սյունիքի երբեմնի ըմբոստ համայնքապետերից ովքեր են դիմավորել, հանդիպել Բագրատ Սրբազանին
- «Փաստ». Ադրբեջանցիները կոչ են անում Ռուբեն Վարդանյանին անունը հանել Նոբելյան մրցանակի թեկնածուների ցուցակից
- «Ժողովուրդ». Հիմա էլ Ալեն Սիմոնյանն է որոշել խրախուսել բռնարարներին
- «Հրապարակ». Կասկած չկա, որ ՔՊ-ականների՝ Գերմանիայի նկատմամբ հանկարծահաս հետաքրքրությունն էլ ֆուտբոլով է պայմանավորված
- «Ժողովուրդ». Դատախազներ խիստ սրտնեղած են
- «Հրապարակ». Նորաստեղծ կուսակցությունները գրանցման խնդիրների են բախվում
- Անձնագրային բաժիններում քաոսը նոր «երանգներ» է ստացել. «Փաստ»
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան