Սլովենիայի երկրպագուները ծաղրել են Ռոնալդուին՝ տրիբունայից ցուցադրելով Մեսսիի մարզաշապիկը
Եվրոպայի առաջնության 1/8 եզրափակչի ժամանակ Սլովենիայի հավաքականի երկրպագուները ծիծաղել են Պորտուգալիայի հավաքականի հարձակվող և ավագ Կրիշտիանու Ռոնալդուի վրա՝ տրիբունաներից ցուցադրելով արգենտինացի Լիոնել Մեսսիի մարզաշապիկը։ Այս մասին գրում է Գազետա.ռու կայքը։
Ռոնալդուն և Մեսսին առերեսվել են միմյանց, երբ պորտուգալացին խաղում էր «Ռեալում», իսկ արգենտինացին՝ «Բարսելոնայում»:
Հիշեցնենք, որ նախօրեին կայացած Պորտուգալիա-Սլովենիա հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել էր ոչ-ոքի՝ 0-0։ Լրացուցիչ ժամանակի առաջին խաղակեսում պորտուգալացիները ստացել էին 11 մետրանոցի իրավունք, սակայն Ռոնալդուի հարվածը արդյունք չէր տվել։ Հետխաղային 11 մետրանոց հարվածաշարում պորտուգալացիներն ավելի ուժեղ են գտնվել (3-0) ու դուրս եկել քառորդ եզրափակիչ։
Եվրո-2024-ի քառորդ եզրափակչում Պորտուգալիան կխաղա Ֆրանսիայի հավաքականի հետ: Այս հանդիպումը կկայանա հուլիսի 5-ին Համբուրգում։
Պորտուգալացի ֆուտբոլիստները 2016 թվականին հաղթել են Եվրոպայի առաջնությունում՝ եզրափակիչում հաղթելով Ֆրանսիայի հավաքականին։
Հարակից հրապարակումներ`
- Ռոնալդուն բացատրել է, թե ինչու է արտասվել Եվրո-2024-ի Սլովենիայի հետ խաղի ժամանակ
- Երկրպագուն հենց տրիբունայից ցատկել է Ռոնալդուի վրա
- Կվարացխելիա. Իմ հանդիպումը Ռոնալդուի հետ օգնեց Վրաստանին հաղթել Պորտուգալիային
- Եվրո-2024. Ռոնալդուի հետ կապված միջադեպից հետո անվտանգության միջոցառումները կուժեղացվեն
- Մեսսի՞, թե՞ Ռոնալդու. Հենրիխ Մխիթարյանի արձագանքը