Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ կունենա Կամիլ Թոման
Հուլիսի 4-ին՝ ժամը 19։30-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա թավջութակահար Կամիլ Թոմայի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համերգը՝ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ։
Նվագախմբից հայտնում են, որ ծրագրում կհնչեն չեխ կոմպոզիտոր Անտոնին Դվորժակի Թավջութակի կոնցերտը և Շառլ Ազնավուրի երգերը՝ փոխադրված թավջութակի և նվագախմբի համար։ Մասնավորապես‚ ունկնդիրը հնարավորություն կունենա վայելելու Ազնավուրի «Էսպերանզա»‚ «Տար ինձ քեզ հետ»‚ «Նրանք ընկան»‚ «Ավե Մարիա»‚ «Լա Բոհեմ»‚ «Նա» և այլ սիրված ստեղծագործությունները։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան