Մենք ունենք առողջ երկխոսություն Թուրքիայի հետ. Արարատ Միրզոյան
«Այսօր մենք հնարավորություն ենք ունեցել անդրադառնալ նաև Հարավային Կովկասում տիրող իրավիճակին, այն զարգացումներին, որոնց առնչվում են Հայաստանն ու Վրաստանը և որոնք ազդում են նաև մեր երկրների վրա»,-ասել է Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնը զբաղեցնող Արարատ Միրզոյանը մամուլի համար Վրաստանի ԱԳ նախարարի հետ հանդիպման արդյունքներով հայտարարության ընթացքում։
Նա մասնավորապես նշել է.
«Ես ուզում եմ առանձնահատուկ շեշտել և դուք վստահաբար տեղյակ եք այդ մասին, ինքներդ հետևել եք, թե ինչ ոգևորությամբ Հայաստանում ընդունեցին Վրաստանի՝ ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ ստանալու լուրը, և սա շատ կարևոր նշանակություն ունի ոչ միայն Հայաստան-Վրաստան հարաբերությունների համատեքստում, այլև ընդհանրապես տարածաշրջանային զարգացումների համատեքստում:
Ուզում եմ տեղեկացնել, որ Հայաստանը ևս ԵՄ հետ ունի բովանդակային, ըստ էության, նոր գործընկերություն, գործընկերության նոր օրակարգ և մենք բացահայտում ենք միասին ԵՄ հետ հորիզոններ, որոնք մինչ այժմ առնվազն Հայաստան-ԵՄ հարաբերությունների համատեքստում չբացահայտված էին, թույլ տվեք այսպես ձևակերպել, բացահայտում ենք, սահմանում ենք նոր հեռանկարներ և նոր տեսլականներ»։
Անդրադառնալով Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը, Ա. Միրզոյանը նշել է՝ Հայաստանը շահագրգռված է և գործնական ջանքեր է գործադրում հարևանների հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։
«Մենք միանգամայն պատրաստակամ ենք և պատրաստ ենք Թուրքիայի հետ մեր հարաբերությունների ամբողջական կարգավորմանը, դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը, Հայաստան-Թուրքիա սահմանի բացմանը և պատրաստ ենք նաև այդ տեսլականն ունենալով, այդ տեսլականին ընդառաջ, այս ամբողջական կարգավորմանն ընդառաջ արդեն իսկ ձեռք բերված պայմանավորվածությունների, պայմանավորված քայլերի իրականացմանը։ Մենք ունենք առողջ երկխոսություն Թուրքիայի հետ։ Մենք ունենք արդեն ասացի, պայմանավորվածություններ և մենք կարծում ենք, որ ժամանակն է վաղուց, որ այդ պայմանավորվածությունները գետնի վրա, ինչպես ասում են, իրականություն դառնան»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան