
Հիմա ԱՄՆ-ի հետ քննարկում ենք իրավապայմանագրային դաշտը կարգավորելու հարցը. Արմեն Գրիգորյանը՝ Հայաստանում ատոմակայան կառուցելու մասին
«Մոնոպոլիան հիմնականում տնտեսական ոլորտում է և եթե այն բնական չէ, ապա չարիք է»,- «ՀՀ-Արևելյան գործընկերություն-ԵՄ. մարտահրավերներ և հնարավորություններ» թեմայով համաժողովի ժամանակ հայտարարեց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Խոսելով էներգետիկ ոլորտում դիվերսիֆիկացիայի մասին Գրիգորյանն ասաց, որ Հայաստանում նոր ատոմակայանի կառուցման հարցը մտել է առարկայական փուլ։
«Հիմա ԱՄՆ-ի հետ քննարկում ենք իրավապայմանագրային դաշտը կարգավորելու հարցը, առանց դրա չենք կարող առաջ ընթանալ։ Այս պահին կարող ենք ասել, որ գնդակը ԱՄՆ դաշտում է»,-ասաց ԱԺ քարտուղարը։
Նա տեղեկացրեց, որ ԱՄՆ-ում ներհամակարգային գործընթացներն անցնելուց հետո աշխատանքները կշարունակվեն և հույս հայտնեց, որ առաջընթաց կգրանցվի։