Իրավապաշտպան. 3 զինվորի մահ 18 օրում
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանն արձագանքել է ԶՈւ-ում զինծառայողի մահվանն ու գրել.
«ՊՆ-ն այսօր հաղորդել է հերթական զինծառայողի մահվան գույժը։ Պայմանագրային զինծառայող Սարգիս Խաչատրյանը 21 տարեկան էր, տան ավագ որդին, հայր չուներ։ 3 զինվորի մահ 18 օրում։
Ոչ մի փոփոխություն բանակում, զինվորները շարունակում են կյանքից զրկվել խաղաղ պայմաններում։ Մոտ մեկ շաբաթ առաջ մահացած զինծառայող Դավիթ Ներսիսյանը ըստ ՊՆ-ի հաղորդագրության, մահացել է 20 րոպեի ընթացքում։ Շարքում կանգնած ինքնազգացողությունը վատացել է և 20 րոպե հետո մահացել։ Խայտառակ հաղորդագրություն։ ՊՆ-ն սուրբ է և արդար, հատկապես Պապիկյանի օրերում։
Զոհվածների ընտանիքներին ստիպում են լռել զինկոմիսարիատների խիստ հսկողության ներքո, իսկ եթե մեկը ձայն հանի, վարչապետի և Պնախարարի մակարդակով հրապարակային մեղադրանք սպառնալիք է իջեցվում ընտանիքի հասցեին։
Հիշեք ձնարբուքից մահացած զինվորի դեպքը։
Դեռ զինվորին հողին չհանձնած ընտանքը մեղայական խոսքերի փոխարեն լսում էր մեղադրանքներ ու սպառնալիքներ Ազգային ժողովի ամբիոնից։ Ոչ պատասխանատվություն , ոչ էլ սովորական մարդկային կարեկցանք։ Պետությունն է պատասխանատու զինվորի կյանքի համար»։
Հարակից հրապարակումներ`
- ՔԿ. Պարզվում են պայմանագրային զինծառայող Սարգիս Խաչատրյանի մահվան հանգամանքները
- Պայմանագրային զինծառայող է մահացել
- ՀՀ ՊՆ 2 զինծառայող է դանակահարվել և տեղափոխվել հիվանդանոց
- Զինծառայող է մահացել, նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ