Այս իշխանությունները պատրաստ են սահմանի 1/3-րդը սահմանագծեն այնպես, ինչպես Վրաստանն է ուզում․ Միքայելյան
Վրաստանի հետ սահմանի 2/3-րդը սահմանագծված է՝ շուրջ 66 տոկոսը, իսկ 1/3-րդը վիճելի են։ Panorama.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Հրանտ Միքայելյանը։
«Այս իշխանությունները պատրաստ են բոլոր վիճելի հարցերը լուծել՝ զիջելու տարբերակով և 1/3-րդը սահմանագծեն այնպես, ինչպես Վրաստանն է ուզում։ Իսկ այդ վիճելի հատվածներում ունենք որոշակի գյուղական տարածքներ, օրինակ՝ Ջիլիզա գյուղից, ինչպես նաև՝ սահմանային երկու խոշոր տարածքներ։Այսիսնքն՝ այս տարածքների նկատմամբ նկատմամբ կա Հայաստանի և Վրաստանի միջև վիճելի դիրքորոշում։ Սա է իրողությունը։ Հիմա այս իշխանություններն ուզում են շատ արագ փակել բոլոր հարցերը, թեկուզ՝ հօգուտ Վրաստանի»,- ասաց Միքայելյանը։
Նրա խոսքով՝ եթե Հայաստանն ընդունում է Վրաստանի կարծիքը, իսկ Վրաստանն իր կարծիքը չի փոխում, ապա փոխըմբռման մասին խոսելն անիմաստ է։
«Ներկա իշխանություններն Արևմուտքի ձեռքով ուզում է Հայաստանի բոլոր վիճելի հարցերը լուծել ցանկացած գնով այդ թվում՝ զիջելով մյուս հարևանների համար պահանջվող տարածքները, որպեսզի փակեն հողի հարցը, որն իբև թույլ կտա Հայաստանին իբև ՝ «հանգիստ ապրել», որն իհարկե՝ սուտ է»,- ասաց նա։
Քաղաքագետի համոզմամբ՝ նմանօրինակ զարգացումները, որոնք տեղի են ունենում սահմազատման և սահմանագծման շղարշի ներքո, հանգեցնելու են պետականության կործանման։
«Լուծումը մեկն է՝ այս իշխանության հեռացումն է, միակ տարբերակը սա է»,- եզրափակեց մեր զրուցակիցը։
Այսօր ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Թբիլիսիում Վրաստանի արտաքին գործերի (ԱԳ) նախարար Իլիա Դարչիաշվիլիի հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև ձևավորվել է հստակ փոխըմբռնում՝ բարեկամական մթնոլորտում շարունակել և ավարտին հասցնել երկու երկրների միջև սահմանի սահմանազատման և սահմանագծման գործընթացը։
Հարակից հրապարակումներ`
- Ես շնորհակալություն հայտնեցի Միրզոյանին՝ ՄԱԿ-ում ներկայացված բանաձևին աջակցելու համար․ Պապուաշվիլի
- Հայաստան-Վրաստան սահմանազատումն ավարտելու փոխըմբռնում կա
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան