Վանաձորի Աբելյանի անվան թատրոնի նոր ներկայացումը՝ «անսովոր» միջավայրում
Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում պրեմիերա է նախատեսված, բայց անսովոր պայմաններում է այն ներկայացվելու։ «Մեկ գավաթ էնդորֆին» կատակերգությունը կցուցադրվի ոչ թե թատրոնում, այլ Վանաձորի Կառլոս Աբովյանի անվան կերպարվեստի թանգարանում։
«Ներկայացումը որոշեցինք խաղալ պատկերասրահում մի քանի պատճառներով։ Առաջինը՝ ամռան ամիսներին դժվար է հանդիսատեսին նստեցնել դահլիճում և ստիպել ներկայացում նայել, հանդիսատեսին հետաքրքրում են նոր ու անսպասելի մոտեցումներ, որոնք որ նոր էմոցիաներ, սպասելիքներ կառաջացնեն։
Երկրորդը՝ պատկերասրահում հնարավորություն ենք ունենում բացի ներկայացում, նաև ներկայացնել գեղանկարներ, և մինչ ներկայացումը հանդիսատեսը արդեն իսկ իրեն զգում է բոհեմական միջավայրում»,- Panorama.am-ին ասաց ներկայացման ռեժիսոր Ժիրայր Գաբրիելյանը։
Նա նաև նշեց, որ ներկայացումը խաղում են կենդանի ետնապատի դիմաց, այսինքն ներկայացման ընթացքում հանդիսատեսը պատկերասրահում կարողանում է նաև տեսնել ու զգալ քաղաքի անցուդարձը, տրամադրությունը ու եղանակը, ինչ էլ ավելի է կենդանացնում ու իրականությանը մոտ դարձնում ներկայացումը։
«Մեկ գավաթ էնդորֆին» կատակերգության առաջնախաղը կլինեն հուլիսի 23-ին, այնուհետև հուլիսի 25-ին, 29-ին, 30-ին և 31-ին։ Նախ կլինի շրջայց պատկերասրահում, գինու հյուրասիրություն, գինու համտեսի վարպետաց դաս և Կողբի բնաշխարհի գեղարվեստական գործերի ցուցադրություն, ապա՝ ներկայացման դիտում։
Ըստ Հերբերտ Բերգերի «Մեկ գավաթ էնդորֆին» կատակերգության (18+) բեմադրիչն է Ժիրայր Գաբրիելյանը, երաժշտական ձևավորումը` Հրանտ Վարդումյանի, պարերը` Արման Սաքանյանի։ Դերերում` Արման Սաքանյան, Մարիամ Ղևոնդյան, Էդգար Քոչարյան, Նոնա Սաֆարյան, Էդգար Բարսեղյան։
Հարակից հրապարակումներ`
- Աբելյանցիները՝ Պատանի հանդիսատեսի թատրոնի բեմում
- Այսօր դժվար է հետաքրքրել մանուկ հանդիսատեսին, ինչը Վանաձորի Աբելյանի անվան թատրոնին հաջողվել է
- Պրեմիերա՝ Վանաձորի Աբելյանի անվան թատրոնում
- Վանաձորի Աբելյանի անվան թատրոնը պատրաստվում է մանկական ներկայացման առաջնախաղի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան