Քաղտեխնոլոգ. Փաշինյանն իր պաշտոնը պահելու համար փորձում է կամուրջները վերականգնել ՌԴ ղեկավարության հետ
Ֆրանսիայում ընտրությունների արդյունքները Փաշինյանին ստիպել են վերանայել արտաքին քաղաքական կուրսի մասին հայտարարությունները։ Panoarama.am-ի հետ զրույցում նման կարծք հայտնեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը՝ անդրադառնալով Փաշինյանի՝ Հայաստանի ԵՄ անդամակցության մասին օրեր առաջ արած հայտարարությանն ու Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վաղարշակ Հարությունյանի՝ Բելգորոդ, Կուրսկ այցերին ու այդ ընթացքում հնչեցրած հայտարարություններին։
«Լը Պենը համաշխարհային գլոբալիստների հետ կապ չունի, այսինքն այն թևի, որը հանդիսանում է Հայաստանի իշխանությունների կուրատորն Արևմուտքում։ Հաշվի առնելով այն, որ շատ հավանական է՝ ԱՄՆ-ում էլ Թրամփը հաղթի, այսինքն այն թիմի կողմնակիցները, որոնք նույնպես Հայաստանի կուրատորը չեն հանդիսանում, Հայաստանի կուրատորները դեմոկրատ-գլոբալիստներն են, իսկ Թրամփն ազգայնական թևի ներկայացուցիչ է։ Ամենայն հավանականությամբ, հաշվի առնելով այդ հանգամանքները, որ այդ փոփոխություններով կարող էին իշխանության հետ կապված հարցեր առաջանալ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ռուսաստանն Ուկրաինայում ոչ մեծ, բայց այնուամենայնիվ ունի հաջողություն, Փաշինյանը հիմա փորձում է ռեվերանսեր անել դեպի Ռուսաստան, հարաբերությունները լավացնել»,-ասաց Բադալյանը։
Քաղտեխնոլոգն ընդգծեց, Փաշինյանը հանուն իր պաշտոնը պահելու համար փորձում է կամուրջներ վերականգնել ՌԴ ղեկավարության հետ։ Թե որքանով կհաջողվեն փորձերը, Վադալյանը չի ցանկանում գուշակություններ անել։
«Ամեն դեպքում այդ որոշումները կառավարությունը չի կայացնում։ Վարչապետն ինքն է այդ որոշումները կայացնում, կառավարությունը դրա մասին իմանամում երևի «Հայլուր»-ով»,-ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Իշխանությունը ԵՄ-ի հետ «խաղեր տալու» դերաբաշխում է արել. Աբրահամյան
- «Հրապարակ». Առաջիկայում հայ ժողովուրդն ականատես է լինելու տարբեր կալիբրի հայ իշխանավորների կողմից «ռսի սապոգը լիզելու» նոր դրվագների
- Վաղարշակ Հարությունյանը Կուրսկում է
- «Հրապարակ». Փաշինյանը երեկ թարս ապտակ հասցրեց գրպանային արևմտամետներին
- Վաղարշակ Հարությունյանը համայնքները համարում է ՌԴ-ի հետ դաշնակցային հարաբերությունների հիմքը
- Ես չեմ կարող պատասխանել՝ ԵՄ-ն ինչքանո՞վ է պատրաստ մոտ լինել Հայաստանին. Փաշինյան
Լրահոս
Տեսանյութեր
Ինչու հայ ուժեղագույն մարզիկները չեն մասնակցում զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությանը