Օրվա մամուլ 08:57 03/07/2024 Հայաստան

«Ժողովուրդ». Իշխանական անպատժելիների համար բոլոր փակ դռները մեխանիկորեն բացվում են Նիկոլ Փաշինյանի բարձր հովանու ներքո

«Ժողովուրդ» թերթը գրում է.

««Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր և առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը, համաձայն 2023 թվականի գույքի, եկամուտների, շահերի և ծախսերի հայտարարագրի` նախորդ տարեսկզբին հայտարարագրել է 4 անշարժ գույք՝ 3 հողամաս միանձնյա սեփականությամբ և մեկ անհատական բնակելի տուն՝ համատեղ սեփականությամբ։

Տարվա ընթացքում Թորոսյանի կողմից օտարվել է Արագածոտնի մարզի Փարպի գյուղում գտնվող 2 հողամաս, որոնք արժեցել են 7 մլն 800 հազար դրամ։ Պատգամավորի վաճառած հողը գնել է ոմն Կրեկուար Պաննա Նաիմին, որը հայտնվել է 2021 թվականի հարկային տարվա արդյունքներով հարկային վնասներ հայտարարագրած հարկ վճարողների ցանկում։

Տարեվերջին, որպես անշարժ գույք, Թորոսյանի հայտարարագրում մնացել է Երևանի Նոր Նորք վարչական շրջանում գտնվող անհատական բնակելի տունը և 2020 թվականին ձեռք բերած Ծաղկաձոր քաղաքում գտնվող հողամասը։

ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը տրանսպորտային միջոց չի հայտարարագրել, սակայն, համաձայն ներկայացված տվյալների, շահագործում է սեփականության իրավունքով իրեն չպատկանող, 2015 թվականի արտադրության MERCEDES-BENZ մակնիշի մեքենա։

2010-2011 թվականներին Արսեն Թորոսյանը ՀՀ ԱՆ տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոնի մոնիթորինգի և գնահատման բաժնի վարիչ է եղել և տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար: 2011-2015 թվականներին և 2016-2018 թվականներին՝ «ՄԻԲՍ» բժշկական կենտրոնի տնօրեն: 2018-2021 թվականներին ՀՀ առողջապահության նախարար է եղել, իսկ 2021 թվականի հունվար-հուլիս ամիսներին՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար:

Թորոսյանի բանկային հաշիվների մնացորդները կազմել են 686 հազար դրամ, 1 355 եվրո և 88 դոլար, կանխիկ դրամական առկա միջոցները տարվա սկզբում կազմել են 12 մլն դրամ, սակայն այն տարեվերջին դարձել է 1 մլն դրամ։

Հաշվետու տարվա եկամուտները տարեվերջին կազմել են 34 մլն 017 հազար դրամ, որից 9 մլն 755 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմից, 560 հազար դրամը եկամուտ է՝ ստացված Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից։

UniCredit Bank Austria AG միջազգային բանկից Թորոսյանը ստացել է 360 եվրո և նշել է դա որպես «այլ եկամուտ»։ Ի դեպ, UniCredit Bank Austria AG միջազգային բանկի 99,9965%-ը պատկանում է Միլանում գործող համաեվրոպական UniCredit բանկային խմբին:

ՔՊ-ական պատգամավորի եկամտի 15 մլն 750 հազար դրամը վարկ է «Ամերիաբանկ»-ից։ Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 15 մլն 641 հազար դրամ, որը, ըստ հայտարարագրի, նոր կառուցվող բազմաբնակարան շենքում գտնվող բնակարանի հիփոթեքի մայր գումարի մնացորդն է։ 2 մլն ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը գերազանցող այլ միանվագ ծախսերի բաժնում Թորոսյանը հայտարարագրել է 20 մլն ծախս։

Արսեն Թորոսյանի կինը՝ Վարդանուշ Թևանյանը, պատգամավորից հետո ստանձնել է «Միբս ՍՊԸ»-ի տնօրենի պարտականությունները։

Թորոսյանի հետ փոխկապակցված այս ընկերության վերաբերյալ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը դեռ 2020 թվականին իրավիճակային շահերի բախման առերևույթ դեպքի հիմքով վարույթ էր հարուցել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի նկատմամբ։ Վարույթի հիմք է հանդիսացել data.hetq.am-ի գրությունը. հանձնաժողովին տեղեկացրել էին, որ առողջապահության նախարարությունը ծառայությունների մատուցման պայմանագրեր է կնքել «Միբս» ընկերության հետ, որի տնօրենը նախարար Արսեն Թորոսյանի կինն է՝ Վարդանուշ Թևանյանը։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (ԿԿՀ) իր հերթին որոշել է, որ առողջապահության նախարարության և նախարար Արսեն Թորոսյանի կնոջ կողմից ղեկավարվող ընկերության միջև կնքված պայմանագրերում առկա չէ շահերի բախում։ Ահա սա էլ դառնում է ընտրովի արդարադատության բացառիկ և ակնհայտ ապացույց։

Օգտվելով վարույթ չհարուցելու հանգամանքից` 2023 թվականի ընթացքում Արսեն Թորոսյանի կնոջ ղեկավարած «Միբս» ընկերության և առողջապահության նախարարության միջև կնքվել է 2 պայմանագիր՝ 65 մլն 215 հազար դրամ և 104 մլն 015 հազար դրամ արժողությամբ։

Ստացվում է, որ անպատժելիությունը դառնում է ամենաթողության պատճառ, իսկ իշխանական անպատժելիների համար բոլոր փակ դռները մեխանիկորեն բացվում են Նիկոլ Փաշինյանի բարձր հովանու ներքո:

Հիշեցնենք, որ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հուլիսի 3-ին վկայի կարգավիճակով ներկա է եղել ՀՀ նախկին գլխավոր գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանի գործով դատավարությանը։ Բանն այն է, որ 2019-ի տարեվերջին «Հանրապետական ծննդատան» տնօրեն Ռազմիկ Աբրահամյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (Ծնողներից երեխային ապօրինի բաժանելը կամ երեխային փոխելը մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ) և 200 հոդվածի 3-րդ կետով (Առևտրային կաշառքը)»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

17:06
Շոգն էական ազդեցություն կարող է ունենալ սրտանոթային համակարգի վրա. ԱՆ
Սրտի ծանրաբեռնվածության ավելացում. բարձր ջերմաստիճանը կարող է հանգեցնել անոթների լայնացման, ինչը ժամանակավորապես նվազեցնում է արյան ճնշումը:...
Աղբյուր` Panorama.am
17:01
Արարատ Միրզոյանը կմեկնի Վաշինգտոն
Հուլիսի 9-10-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Վաշինգտոնում։ Նախարար Միրզոյանը կմասնակցի ՆԱՏՕ-ի գագաթաժողովի՝...
Աղբյուր` Panorama.am
16:59
Իրականացվել է Երերույքի տաճարի մշտադիտարկում
Նախատեսված են մի շարք աշխատանքներ
Աղբյուր` Panorama.am
16:56
Տիգրան Աբրահամյանը կրկին ՔԿՀ-ում էր
«Վարդաշեն» ՔԿՀ-ում տեսակցել եմ Մամիկոն Ասլանյանին և Նարեկ Մալյանին, իսկ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում` Արմեն Աշոտյանին:...
Աղբյուր` Panorama.am
16:39
Թունավորված ընտանիքի ծնողները դուրս են գրվել, իսկ 4 երեխաները շարունակում են մնալ բուժհաստատությունում
Սյունիքի մարզի Շինուհայր բնակավայրում ընտանիքի 7 անդամների, այդ թվում 5 անչափահասների, թունավորման հանգամանքները պարզվում են նախաքննությամբ՝...
Աղբյուր` Panorama.am
16:31
Թեհրանը առաջարկում է տարածել ռուսական «Միռ»-ը և իրանական Shetab-ը ԲՐԻԿՍ-ում
Իրանի ԱԳ նախարար Նասեր Քանանին առաջարկել է տարածել միասնական ազգային վճարային համակարգերի ընդհանրական մեխանիզմը ԲՐԻԿՍ-ի բոլոր մասնակից-երկրների...
Աղբյուր` Panorama.am
15:59
Հրդեհների վտանգի հետ կապված՝ ՆԳՆ-ն զգուշացնում է
Հանրապետությունում ջերմաստիճանի բարձրացման պատճառով մեծացել է անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգը:...
Աղբյուր` Panorama.am
15:37
Մակրոնը մերժել է Ատալին
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը չի ընդունել վարչապետ Գաբրիել Ատալի հրաժարականը և խնդրել է նրան շարունակել կատարել իր պարտականությունները,...
Աղբյուր` Panorama.am
15:28
Պայթյուն «Nissan» մակնիշի ավտոմեքենայում
Արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական բաժնում օպերատիվ...
Աղբյուր` Panorama.am
14:42
Հայաստանում կթույլատրեն դեղորայքային աբորտ ամբուլատոր կամ հիվանդանոցային պայմաններում
ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում քննարկվեց ՔՊ-ական պատգամավորներ Նարեկ Զեյնալյանի, Լենա Նազարյանի, Լուսինե...
Աղբյուր` Panorama.am
14:42
Օրբանը հայտարարել է, թե ովքեր կարող են ազդել Ուկրաինայում պատերազմի ավարտի վրա
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանն իր հռչակած խաղաղության առաքելության երրորդ փուլն  է սկսկել՝ այցելելոբ Պեկին։ Նա X –ի իր...
Աղբյուր` Panorama.am
13:40
Ով իմ ընտանիքի անդորրը խանգարի, ես մտնելու եմ իր տուն, թող իմանա Ավինյանն էլ, Նիկոլն է. Ազատության պողոտայի բնակիչ
«Կլինիկայի անվան տակ նորակառույց շենք կկառուցեն»,- լրագրողներին ասաց Երևանի  Ազատության 12 հասցեի  շենքերից մեկի...
Աղբյուր` Panorama.am
13:38
Վայոց ձորում գորշ արջերի այցելությունները հաճախակի են դառնում
Վայոց ձորում գորշ արջերի այցելությունները հաճախակի են դառնում: «Մեղմելով կլիմայի փոփոխությամբ պայմանավորված մարդ-վայրի կենդանի կոնֆլիկտը...
Աղբյուր` Panorama.am
13:25
Քաղաքացու ահազանգը. Որդեր հավի մսի մեջ
Ֆեյսբուքյան օգտատեր Նարինե Կիրակոսյանն ահազանգում է. «Այսօր Դավթաշեն 4 թաղամասում գտնվող «Սյունիք» խանութից գնել էինք հավի...
Աղբյուր` Panorama.am
13:09
Ղազարյան. Գեներալի նոր կոչում ստացած այդ զինվորականն արդեն դարձել է Լուլուի արարողակարգի աշխատակից
«Փաշինյանը հատուկ Կիրանց չէր գնացել, գնացել էր Դիլիջան՝ ներկա գտնվելու բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի...
Աղբյուր` Panorama.am
13:06
Լարված իրավիճակ Երևանի Ազատության պողոտայում. «Ոստիկանները խփելով, ծեծելով տարել են քաղաքացիներին»
«Ինչո՞ւ են այսքան ոստիկան կանչել։ Այստեղ ահաբեկչությո՞ւն ենք անելու, ահաբեկի՞չ ենք։
Աղբյուր` Panorama.am
12:33
Բայրամով. Ադրբեջանն է խաղաղության օրակարգի հեղինակը
«Բաքվի և Երևանի միջև բանակցությունները շարունակվում են «տարբեր ուղղություններով»,-լրագրողներին ասել է Ադրբեջանի ԱԳ նախարար...
Աղբյուր` Panorama.am
11:50
Լուսինե Թովմասյանի շնորհավորանքը. Եթե մի օր իրար չսպանենք, ապա կապրենք շատ երջանիկ
Հաղորդավարուհի, Միսս Հայաստան, մոդել Լուսինե Թովմասյանը սոցցանցերի իր էջերում գրատում է կատարել՝ շնորհավորելով ամուսնուն ծննդյան տարեդարձի...
Աղբյուր` Panorama.am
11:37
Սամվել Թոփալյան. Աշխատանքից ազատման նամակում գրված էր, որ առաջին կարգի դերասան եմ
«Գոյ» թատրոնի դերասաններից Սամվել Թոփալյանը հայտնում է, որ ստացել է աշխատանքից ազատման նամակը։ «ԳՈՅում եմ......
Աղբյուր` Panorama.am
11:28
Համացանցում հայտնվել է տեսանյութ երևանյան էլիտար շենքի բակում տեղի ունեցած ողբերգական դեպքից
Համացանցում հայտնվել է տեսանյութ հուլիսի 5-ին արշակունյաց պողոտային կից կառուցվող էլիտար թաղամասում տեղի ունեցած ողբերգական դեպքից։  ...
Աղբյուր` Panorama.am
11:22
Դեշամն աջակցել է Մբապեին
Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը խոսել է Կիլիան Մբապեի հասցեին քննադատության մասին: Եվրո 2024-ում ֆրանսիացի հարձակվողը մեկ գոլ է...
Աղբյուր` Panorama.am
10:59
Վահե Հովհաննիսյան. Անհանգստության իրական աղբյուրը
Այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը գրում է. «Շատերը մտահոգ են (գուցե՝ ոչ անհիմն)Իրանում Փեզեշքիանի...
Աղբյուր` Panorama.am
10:58
Գյումրիի Սև Բերդ հուշահամալիրում կկայանա Հաշմանդամների շախմատի աշխարհի անհատական ​​առաջնությունը
Ֆիզիկական հաշմանդամություն ունեցող շախմատի միջազգային ասոցիացիայի 2024 թվականի Հաշմանդամների Շախմատի Աշխարհի Անհատական ​​Առաջնությունը տեղի...
Աղբյուր` Panorama.am
10:43
Բեռլինի ոստիկանությունը Եվրո-2024-ի Նիդեռլանդներ-Թուրքիա խաղից հետո ձերբակալել է 54 մարդու
Գերմանիայի ոստիկանությունը ձերբակալել է 54 մարդու՝ Եվրո-2024-ի քառորդ եզրափակիչի Նիդեռլանդներ-Թուրքիա խաղից առաջ, ընթացքում և հետո տեղի ունեցած...
Աղբյուր` Panorama.am
10:19
Կամո Սեյրանյանի անակնկալը դստեր ծննդյան տարեդարձին
Դուդուկահար Կամո Սեյրանյանը դստեր՝ Սեդայի տարեդարձին անակնկալ է պատրաստել, նրան ավտոմեքենա է նվիրել։   Հրապարակված տեսանյութում...
Աղբյուր` Panorama.am
10:13
Երևանում ավտոբուսի վարորդի կտրուկ արգելակումից տուժած քաղաքացին վիրահատվել է
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ի ներկայացուցիչը զեկուցեց, որ անցած շաբաթ տեղի...
Աղբյուր` Panorama.am
09:46
Ֆրանսիայի վարչապետը հրաժարական կտա
Ֆրանսիայի խորհրդարանական ընտրություններում հաղթել է «Նոր ժողովրդական ճակատը» ձախակողմյան կուսակցությունների կոալիցիան և Ֆրանսիայի...
Աղբյուր` Panorama.am
09:35
Հուլիսի 8-ին փոխանակման կետերում դոլարի, և եվրոյի փոխարժեքները բարձրացել են, ռուբլունը՝ նվազել
ՀՀ բանկերում այսօր՝ հուլիսի 8-ին ժամը 09:15-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում 385.29դրամ՝ նախորդ օրվա վերջի համեմատ աճելով...
Աղբյուր` Panorama.am
09:22
ՔՊ-ի կողմից իրականացվող ավանդական տեխնոլոգիա է` հանձնումը, տապալումը, զիջումը ներկայացնել հաղթանակ. Աբրահամյան
«Այսպես կոչված սահմանային ճշգրտումները «օդում թողելուց» և միակողմանի զիջումներից հետո, ՔՊ-ն տարբեր խմբերով վոյաժներ է անում...
Աղբյուր` Panorama.am
08:45
Փոխանակ մարդահաճությամբ զբաղվելու՝ գիտական ճակատամարտ մղեցեք և Հայոց պատմությունն ու իրավունքը պաշտպանեցեք. Հայր Ասողիկ Կարապետյանը՝ գիտանականներին
Այս գրառումը ցավ է և պահանջ՝ ուղղված գիտական հաստատություններին, գիտնականներին և խնդրո գիտական ոլորտի բոլոր ներկայացուցիչներին:
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Նոր Սահմանադրության մասին Փաշինյանի հայտարարությունները հիմնազուրկ են ու մտացածին. Սահմանադրագետ
17:14 05/07/2024

Նոր Սահմանադրության մասին Փաշինյանի հայտարարությունները հիմնազուրկ են ու մտացածին. Սահմանադրագետ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}