Հրազենային վնասվածքից մահացած 21-ամյա զինծառայող Սարգիս Խաչատրյանը Սոթքից էր, տան ավագ զավակը
Հուլիսի 3-ին՝ ժամը 00:45-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում կյանքի հետ անհամատեղելի հրազենային վնասվածք ստացած պայմանագրային զինծառայող Սարգիս Արթուրի Խաչատրյանը Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղից էր։
NEWS.am-ին Սոթքի բնակիչներից մեկը պատմել է, որ 21-ամյա Սարգիս Խաչատրյանը տան ավագ զավակն էր, իրենից փոքր 2 եղբայր և 1 քույր ուներ։
«Սարգիսի հայրը մահացել է։ Երեխաների ողջ հոգսը մոր ուսերին է եղել։ Սարգիսը ընտանիքը պահելու, մորն օգնելու համար «Պատիվ ունեմ» ծրագրով մեկնել է ծառայության։ Նորմալ ընտանիք էին, ամեն ինչ անում էր, որ ընտանիքը որևէ բանի կարիք չունենա։ Երբեմն էլ դիրքերից երբ իջնում էր ու ուրիշ գործեր էր անում»,- պատմել է համագյուղացին։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան