Ձերբակալվել է Արաբկիրի թաղապետը
Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի գրասենյակում Քննչական կոմիտեի ու ԱԱԾ-ի աշխատակիցների կողմից իրականացրած անհրաժեշտ և անհետաձգելի քննչական ու վարութային գործողությունների հետևանքով ձերբակալվել են շուրջ մեկ տասնյակ աշխատակիցներ։
Panorama.am-ի տեղեկություններով, ձերբակալվածների թվում է նաև Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանը։
Նա այս պաշտոնը զբաղեցնում է 2022 թվականից, մինչ այդ եղել է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալը:
Ըստ մամուլի, ձերբակալված է նաև նրա տեղակալ Դավիթ Բալասանյանը, որն այդ պաշտոնը զբաղեցնում է 2018թ. դեկտեմբերի 19-ից։
Ավելի վաղ Քննչական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանը հայտնել էր, որ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի գրասենյակում, ԱԱԾ Երևանի քաղաքային վարչության աշխտակիցների օժանդակությամբ, իրականացվում են անհրաժեշտ և անհետաձգելի քննչական ու վարութային այլ գործողություններ, կան ձերբակալված անձինք։
Նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին հավելյալ տեղեկատվություն չի հրապարակվում։
Հարակից հրապարակումներ`
- ՔԿ. Արաբկիր վարչական շրջանի գրասենյակում քննչական գործողություններ են իրականացվում, կան ձերբակալվածներ
- Պաշտոններից ազատվել են Աջափնյակ, Արաբկիր և Էրեբունի վարչական շրջանների ղեկավարները
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին