Արարատ Միրզոյան. Վստահաբար կարող եմ ասել, որ Ադրբեջանն արհեստական խոչընդոտներ է ստեղծվում խաղաղության գործընթացը երկարաձգելու համար
«Կա խաղաղության կամ հարաբերությունների հաստատման պայմանագիր, և այստեղ ևս Հայաստանը նախկինի պես շատ կառուցողաբար է տրամադրված։ Հայաստանի առաջարկները, մոտեցումները թափանցիկ են»,-Թբիլիսիում հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնը զբաղեցնող Արարատ Միրզոյանը մամուլի համար Վրաստանի ԱԳ նախարարի հետ հանդիպման արդյունքներով հայտարարության ընթացքում։
Նա հույս է հայտնել ու իրատեսական համարել, որ մենք մեկ ամսվա ընթացքում կարելի է արագ, ինտենսիվ աշխատելով, ամբողջացնել խաղաղության պայմանագիրը և ստորագրել Ադրբեջանի հետ այս շատ կարևոր փաստաթուղթը։
«Չեմ կարող նշել, թե դրական արձագանք է ստացել այս առաջարկը։ Հակառակը, մենք տեսնում ենք, որ նոր, վստահաբար կարող եմ ասել, արհեստական խոչընդոտներ են երբեմն ստեղծվում գործընթացը երկարաձգելու համար, բայց մենք շարունակում ենք հավատալ, որ իսկապես կա պատմական հնարավորություն մեր տարածաշրջանում երկարատև խաղաղություն հաստատելու և ինչպես նախկինում, այս պահից հետո ևս, նաև այս պահին Հայաստանը շարունակում է շատ կառուղուցողական դիրքորոշում ունենալ և ներգրավված լինել այս հարցում։
Ուզում եմ նաև առանձնացնել տարածաշրջանում խաղաղության և կայունության տեսանկյունից տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման կարևորությունը։ Մենք կառուցողական առաջարկ ենք արել և կառուցողաբար ենք տրամադրված նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցում։
Մենք կարծում ենք, որ այս տեսլականը և այդ ապաշրջափակումը կարող է տնտեսապես շահավետ լինել ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի, այև տարածաշրջանի բոլոր երկրների, նույնիսկ մեծ տարածաշրջանի երկրների համար։ Եվ ավելին, կարծում ենք, որ այդ դեպքում այդ ծրագիրը և այդ ապաշրջափակումը հավելյալ խաղաղության գործոն կդառնան տարածաշրջանում։ Այդ պատճառով մենք հանդես ենք եկել «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությամբ։ Ի դեպ, շատ հետաքրքրական փաստ է, որ առաջին անգամ ՀՀ վարչապետը «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը ներկայացրել է հենց Թբիլիսիում համաժողովի շրջանակներում»,-հայտարարել է Միրզոյանը։
Հարակից հրապարակումներ`
- Մենք ունենք առողջ երկխոսություն Թուրքիայի հետ. Արարատ Միրզոյան
- Մեկնարկել է Արարատ Միրզոյանի այցը Վրաստան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան