Գերմանիայի ՆԳՆ-ն արձագանքել է Եվրո-24-ում թուրք ֆուտբոլիստի՝ ծայրահեղ ազգայնական ժեստի ցուցադրմանը
Գերմանիայի ներքին գործերի նախարար Նենսի Ֆայզերն արձագանքել է Եվրո-2024-ի 1/8 եզրափակիչ Ավստրիայի հետ խաղում թուրք պաշտպան Մերիհ Դեմիրալի կողմից գոլային հարվածից հետո արած քայլին։
«Թուրք աջ ծայրահեղականների խորհրդանիշները տեղ չունեն մեր մարզադաշտերում։ Մենք ակնկալում ենք, որ ՈՒԵՖԱ-ն կքննի այս հարցը և կբարձրացնի պատժամիջոցների հարցը»,- championat.com-ի հաղորդմամբ՝ Ֆեյզերի խոսքերն է մեջբերում Reuters-ը:
Գերմանիայում ընթացող Եվրո-2024-ի 1/8 եզրափակչի վերջին խաղում Թուրքիայի հավաքականը 2։1 հաշվով հաղթել է Ավստրիայի ընտրանուն և դուրս եկել քառորդ եզրափակիչ։Թուրք պաշտպան Մերիհ Դեմիրալի խաղի 59-րդ րոպերին խփած գոլից հետո ցուցադրել է Թուրքիայի՝ «Ազգայնական շարժում» կուսակցության «Գորշ գայլեր» ծայրահեղական կազմակերպության ժեստը։
Շատ երկրպագուները պահանջում են հեռացնել նրան առաջնությունից։
Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (ՈՒԵՖԱ) հետաքննություն է սկսել Թուրքիայի հավաքականի պաշտպան Մերիհ Դեմիրալի՝ Եվրոպայի առաջնությունում Ավստրիայի հավաքականին գոլ խփելուց հետո նրա ժեստի պատճառով։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան