Կամավորները Երևանյան լճում մեծ թվով ներարկիչներ են գտել
Green Green ոչ առևտրային կազմակերպության կամավորները շարունակում են մաքրել Երևանյան լիճը։
«Քանի գնում, ավելի ու ավելի բարդ է դառնում աղբն ափից դուրս բերելը, այն խցկված է եղեգների մեջ, որտեղ բույն են դնում թռչունները:
Շաբաթ և կիրակի օրերին Green Green կամավորներն աշխատում էին ճահիճներում աշխատանքի համար նախատեսված համազգեստով, պլաստիկով շրջապատված, իսկ կողքերից խողովակներով ինչ-որ գարշահոտ ջուր էր լցվում լճի մեջ (հավանաբար կոյուղի է): Ոչ բոլորը կհամարձակվեին աշխատել այդպիսի պայմաններում:
Երկու մաքրահավաքի ընթացքում (գումարային 5 ժամ) մենք հավաքեցինք 279 տոպրակ աղբ, մի սառնարան և այլ զանազան-զարմանազան անպետք բաներ: Ջրում շատ են մեռած ձկները, կային նույնիսկ մեռած թռչուններ, որոնք սովարաբար սնվում են լճում և կարող են շփոթել պլաստիկը սննդի հետ ու թունավորվել:
«Աղբային բծի» երկարությունը մոտ 200 մետր է Մենք շատ բան դուրս հանեցինք այնտեղից, իսկ հիմա ստիպված ենք սպասել ջրի մակարդակի իջեցմանը կամ աշխատել նավակներով»,-մանրամասնում են կազմակերպությունից։
Green Green-ի ֆեյսբուքյան էջի փոխանցմամբ, կամավորները լճից դուրս են բերել մեծ թվով ներարկիչներ։
Լրահոս
Տեսանյութեր
Ժողովուրդը լրիվ անտեսված է, ամեն ինչ ի շահ իշխանության է արվում. Երևանցիները՝ տրանսպորտի մասին