Ռուսաստանը շարունակում է Հայաստանին դաշնակից համարել. Օվերչուկ
ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտնել է, որ Ռուսաստանի Դաշնությունը շարունակում է Հայաստանին դաշնակից համարել, տնտեսական հարաբերությունները զարգանում են։
«Մենք ելնում ենք նրանից, որ Հայաստանը մեր դաշնակիցն է։ Մենք ունենք շատ կարևոր տնտեսական հարաբերություններ։ Հայաստանի հետ ապրանքաշրջանառությունը կազմում է 7,3 մլրդ դոլար։ Ավելին, եթե նայեք վիճակագրությանը, ապա հունվար-ապրիլին նախորդ տարվա համեմատ ապրանքաշրջանառությունը կրկնապատկվել է։ Տեմպերը շատ լավ են, իսկ տնտեսությունը շատ լավ է զարգանում»,-նշել է ՌԴ փոխվարչապետը։
Նրա խոսքով, Հայաստանը շատ ակտիվ է Եվրասիական տնտեսական միության ձևաչափում։
«Այս տարի Հայաստանը նախագահում է ԵԱՏՄ-ում, և նրա ներդրումը ԵԱՏՄ-ում շատ կառուցողական է»,- ընդգծել է Օվերչուկը։
Հարակից հրապարակումներ`
- ԵԱՏՄ-ն ու ԵՄ-ն անհամատեղելի են. Օվերչուկ՝ Հայաստանի վեկտորի հնարավոր փոփոխության մասին
- Օվերչուկ. Ռուսաստանը ակնկալում է, որ Փաշինյանը կմասնակցի ԵԱՏՄ գագաթնաժողովին
- Հայաստանի հետ առևտրաշրջանառության ծավալով Ռուսաստանն առաջին տեղում է. Օվերչուկ
- Ալիևն ընդունել է Օվերչուկին