Կիրանցեցի կինը ստուգում է փաստերի ստուգման հարթակ FIP.am-ի փաստերը ու պարզում, որ կեղծ են նրանց փաստերը. Հովհաննես Իշխանյան
Վավերագրական ֆիլմերի ռեժիսոր Հովհաննես Իշխանյանը հրապարակել է Կիրանցի բնակիչ Գոհար Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը.
«FIP - Փաստերի ստուգման հարթակ» -ի կողմից տարածված եւս մեկ ապատեղեկատվություն եւ մանիպուլյացիա:
Հոդվածում գրում են: «Կիրանցի դպրոցը տեղակայված է Ադրբեջանի սահմանից ուղիղ գծով մոտ 360 մետր հեռավորության վրա:» (երանի չէր)
Մանիպուլյացիա: Կիրանց գյուղի դպրոցը ներկայացնում են նախկին շենքը, սակայն ամբողջական սահմանազատումից հետո, սեպտեմբերից 1-ից երեխաները պետք է հաճախեն նոր կառուցված դպրոց (լուսանկար 2), որը հեռու է սահմանից մոտ 50-60 մետր:
Ապատեղեկատվություն: Հայ-Ադրբեջանական սահմանը ներկայացնում են գուգլ քարտեզով, սակայն «Google Maps-ում Կիրանցի հատվածում ներկայացված հայ-ադրբեջանական սահմանները ՉԵՆ համընկնում 1976 թվականի ԽՄ ԳՇ քարտեզին»։
Իշխանյանը գրում է. «Կիրանցից Գոհար Վարդանյանը ստուգում է փաստերի ստուգման հարթակ FIP.am-ի փաստերը ու պարզում, որ կեղծ են նրանց փաստերը:
Դա քիչ է դեռ մի բան էլ 1976-ի սահմանագծման հետ առնչություն չունեցող ռազմական քարտեզն են լեգիտիմացնում:
Հիշենք, որ fip.am-ը նախկին sut.am-ն է, որը հավաքագրված էր բրիտանական գաղտնի ծառայությունների integrity initiatives կոչվող ծրագրով, որի համաձայն ոչ թե փաստեր պիտի ստուգեին այլ Հայաստանում բրիտանական գործակալությամբ զբաղվեին՝ ի վնաս Հայաստանի»։
Հարակից հրապարակումներ`
- Կիրանցի այլընտրանքային ճանապարհի մոտ պատ է կառուցվում
- Կիրանց-Աճարկուտ ավտոճանապարհին կիրականացվեն պայթեցման աշխատանքներ
- Կար տուն, հիմա՝ չկա․ Կիրանց գյուղի բնակիչ
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին