Մանթաշյան-Նժդեհ փողոցների խաչմերուկում որևէ միջադեպ տեղի չի ունեցել. ՆԳՆ
Երևանի Մանթաշյան-Գարեգին Նժդեհի փողոցների խաչմերուկում նախօրեին որևէ միջադեպ տեղի չի ունեցել։ Այս մասին նշված է ՆԳՆ պարզաբանման մեջ։
«Հուլիսի 2-ին սոցցանցերում հրապարակում էր տարածվել՝ իբր «Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյունը, սարսափելի բարձր արագությամբ, բարձրախոսներով անդադար ու անիմաստ գոռգոռացող ոստիկանների ուղեկցությամբ, Մանթաշյան-Գ. Նժդեհ փողոցների խաչմերուկին մոտ վրաերթի էր ենթարկում հերթական ՀՀ քաղաքացուն, ով մի կերպ փրկվեց»։
Հայտնում ենք, որ այն չի համապատասխանում իրականությանը։ Մանթաշյան-Գարեգին Նժդեհի փողոցների խաչմերուկում որևէ միջադեպ տեղի չի ունեցել։ ՃՈ ուղեկցող հատուկ վաշտի ծառայողները պատշաճ վերահսկել են ավտոմեքենաների, շարասյան և քաղաքացիների անվտանգ շարժը։
Կոչ ենք անում զերծ մնալ չճշտված, իրականությանը չհամապատասխանող ապատեղեկատվություն տարածելուց»,- նշել են ՆԳՆ-ից։
Հիշեցնենք՝ նախօրեին փաստաբան Րաֆֆի Ասլանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր. «Հենց նոր Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյունը, սարսափելի բարձր արագությամբ, բարձրախոսներով անդադար ու անիմաստ գոռգոռացող ոստիկանների ուղեկցությամբ, Մանթաշյան-Գ.Նժդեհ փողոցների խաչմերուկին մոտ վրաերթի էր ենթարկում հերթական ՀՀ քաղաքացուն, ով մի կերպ փրկվեց»։
Հարակից հրապարակումներ`
- Հենց նոր Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյունը վրաերթի էր ենթարկում հերթական ՀՀ քաղաքացուն. Փաստաբան
- Փաստաբանը չի բացառում՝ Փաշինյանի ավտոշարասյան կողմից վթարի զոհ դարձած Սոնա Մնացականյանի գործով կարող է միջամտություն լինել
- Փաստաբան. Ինչպե՞ս ունենալ արդարության զգացում, երբ ՀՀ վարչապետի ավտոշարասյունը մահ է պատճառում հղի կնոջը, և որևէ մեկը պատասխանատվություն չի կրել