Պուտինը Ալիևին առաջարկել է քննարկել Հյուսիս-Հարավ միջանցքի նախագծի զարգացումը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Իլհամ Ալիևին առաջարկել է քննարկելու «Հյուսիս-Հարավ» միջանցքի նախագծի զարգացումը։
«Ես կցանկանայի ընդգծել ենթակառուցվածքների ոլորտում մեր ծրագրերը, և, իհարկե, այստեղ առաջին տեղում է այժմ հայտնի Հյուսիս-Հարավ մայրուղին, հուսով եմ, որ մենք նույնպես մի քանի խոսք կասենք այս մասին»,-«ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, այդ մասին ասել է Պուտինը Ադրբեջանի նախագահի հետ։
Պուտինը հուլիսի 3-ի առավոտյան մեկնել է Աստանա՝ մասնակցելու Շանհայան համակգործակցության կազմակերպության գագաթնաժողովին։ Միջոցառումն անցկացվելու է «Բազմակողմ երկխոսության ամրապնդում՝ կայուն խաղաղության և զարգացման ձգտում» կարգախոսի ներքո։
Արձանագրեենք, որ Նիկոլ Փաշինյանը և ՔՊ-ն շարունակում է խոսել Հայաստանը հաղորդակցության ուղիների խաչմերուկ դարձնելու մասին, այն դեպքում, երբ բոլոր նոր կառուցվող ուղիներն այսօր շրջանցում են Հայաստանը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան