Եթե չեք ուզում, որ ձեր անունից խարդախները վարկ ձևակերպեն. Սամվել Մարտիրոսյան
Տեղեկատվական անվտանգության մասնագետ, մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանը հեռախոսների միջոցով նոր խաբեության մասին է ահազանգում և խորհուրդ տալիս զգույշ լինել։
«Հեռախոսազանգերի միջոցով խաբեություն է տարածվում։ Նոր չէ, մեկ տարի առաջ արդեն սրա մասին խոսվել է, բայց նոր ալիք է սկսվել։ Զանգում են ձեր բանկից, Telcell-ից ... Իրականում կարևոր չէ, քանի որ բոլոր հեռախոսահամարները կեղծում են, դուք ռեալ տեսնում եք, որ ձեզ զանգել են ձեր բանկից ու սկսվում է պատմություն՝ խնդրի առաջ եք կանգնած, ինչ-որ հանցագործներ ձեր հաշվեհամարով վարկ են ձևակերպում, ասում են՝ կոդ կուղարկենք, մեզ ասեք այդ կոդը։
Իրականում զանգողը հենց այդ վարկ ձևակերպողն է, մարդուց հնարավոր ինֆորմացիա են վերցնում ու ձևակերպում վարկ։
Ի՞նչ անել։ Հիշել՝ երբեք ոչ մի ֆինանսական կազմակերպություն, բանկ ձեզանից չի հարցնի ոչ մի գաղտնաբառ, կոդ, առավել ևս հեռախոսով։ Դա անհնարին է։
Երկրորդ, երբ որ ձեզ զանգել են, օրինակ, ասում են ձեր բանկից ու զգում եք, որ չափից շատ բան են հարցնում, անջատեք ու նույն համարով հետ զանգեք ու հարցրեք՝ արդյո՞ք ձեզ զանգել էին բանկից։ Եթե դուք անջատում եք ու հետ եք զանգում, այդ դեպքում վստահաբար ընկնում եք իսկական բանկ կամ վարկային կազմակերպություն»,- ասում է Սամվել Մարտիրոսյանը։
Հարակից հրապարակումներ`
- Զգուշացե՛ք, խարդախություն է․ անցնելով հղմամբ և լրացնելով անձնական տվյալներ՝ կդառնաք խաբեության զոհ
- Վարկային խարդախություններով բազմաթիվ անձանցից ընդհանուր 101մլն դրամ է հափշտակվել
- Բազմադրվագ խարդախություններ՝ բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահի կողմից
- ԱԱԾ-ն ՏՏ կիրառմամբ ֆինանսավարկային ոլորտի խարդախությունների զոհ չդառնալու համար խորհուրդներ է ներկայացնում
- ԱԱԾ-ն բացահայտել է կազմակերպված խմբի կողմից «Ֆեյսբուք»-ի միջոցով խարդախություն կատարելու դեպք
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին