Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները մեզ համար առաջնահերթություն են. Պատել
ԱՄՆ-ը կշարունակի աշխատել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի հետ կոնկրետ հանդիպումների կազմակերպման ուղղությամբ։ Ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի փոխխոսնակ Վեդանտ Պատելը։
Հարցին՝ ԱՄՆ-ն Հայաստանին ու Ադրբեջանին հրավիրել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, թեև դեռ ընթանում են նախապատրաստական աշխատանքները, հանդիպում կազմակերպելու որևէ ծրագիր կա՞, քանի դեռ նրանք այստեղ են: Պատելը նախ նշել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորումը Միացյալ Նահանգների առաջնահերթություններից է։
«Սա առաջնահերթություն է պետքարտուղարի և այս գերատեսչության մյուս պաշտոնյաների համար։ Չեմ կասկածում, որ հատուկ հանդիպումներ և ներգրավվածություններ կլինին գագաթնաժողովի շրջանակներում, բայց ժամանակացույցի մասին դեռ չեմ ուզում խոսել», - ասել է ԱՄՆ պետդեպարտամենտի փոխխոսնակը։
Հիշեցնենք, որ օրեր առաջ ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ'Բրայենը Բաքվում հայտարարել էր՝ ԱՄՆ-ն Հայաստանին և Ադրբեջանին հրավիրում է Վաշինգտոնում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում գործընկերների ձևաչափով հանդիպմանը։ Օ'Բրայենը հույս էր հայտնել, որ Վաշինգտոնում կկայանա նաև Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը։
ՀՀ ԱԳՆ-ից հայտնել էին, որ Հայաստանը ստացել է Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթաժողովի՝ գործընկերների ձևաչափով միջոցառմանը և կազմակերպության 75-ամյակին նվիրված հարակից միջոցառումներին մասնակցելու հրավեր և հաստատել է մասնակցությունը, այլ պայմանավորվածություն այս պահին չկա։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանը ստացել է ՆԱՏՕ-ի գագաթաժողովի հարակից միջոցառումներին մասնակցելու հրավեր. ՀՀ ԱԳՆ
- ՀՀ ՊՆ ԳՇ պետի տեղակալը կարևորել է ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին